Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող Հուբեյ նահանգը վերականգնել է ավիահաղորդակցությունը

29.03.2020, 19:30
Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող Հուբեյ նահանգը վերականգնել է ավիահաղորդակցությունը
Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող Հուբեյ նահանգը վերականգնել է ավիահաղորդակցությունը
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կիրակի Չինաստանի Հուբեյ նահանգը, որը համարվում է կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն, վերականգնել 63 օր առաջ ընդհատված ավիահաղորդակցությունը, հաղորդում է Ինտեֆաքսը` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին։

Загружается новость ... "Лево"

Ուղևորահոսքը բավականին մեծ է, չվերթեր են իրականացվելու 25 ավիաընկերություններ, որոնք թռչելու են ավելի քան 100 երթուղով։
Ավիատոմսերի վաճառքը սկսվել է նախօրեին, բոլոր տոմսերը վաճառվել են մեկ օրում։

Մեծ պահանջարկ են վայելում Շանհայ, Շենչժեն, Գուանչժոու, Խանչժոու, Չունցին քաղաքներ նախատեսվող չվերթերը։

Այս տարվա հունվարից, կենտրոնական կառավարության որոշմամբ, Հուբեյն արգելափակվել էր տրանսպորտի բոլոր տեսակների համար։ –0–