Չինաստանում կորոնավիրուսով հիվանդացության դինամիկան նվազում է

02.03.2020, 15:01
Չինաստանի 25 մարզում մարտի 1–ի դրությամբ չի գրանցվել վարակի ոչ մի նոր դեպք, մեկ օրում բուժհաստատություններից դուրս է գրվել 2837 մարդ
Չինաստանում կորոնավիրուսով հիվանդացության դինամիկան նվազում է
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Չինաստանում նախորդ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 202 նոր դեպք, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին 40 օրվա ընթացքում։ Այդ մասին վկայում է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հրապարակած վիճակագրությունը, հաղորդում է life.ru–ն։

Загружается новость ... "Лево"

Ըստ փաստաթղթի, Հուբեյ գավառում գրանցվել է 193 նոր վարակակիր։ Միաժամանակ Չինաստանի 25 մարզում մարտի 1–ի դրությամբ չի գրանցվել վարակի ոչ մի նոր դեպք։

Մեկ օրում բուժհաստատություններից դուրս է գրվել 2837 մարդ։–0–