Բուրյաթիայում COVID-19–ով հիվանդներին չեն թողնում գնալ զուգարան, իշխանությունները նշել են, որ դա ԱՀԿ–ի պահանջն է

09.06.2020, 17:28

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Բուրյաթիայի առողջապահության նախարարությունն արձագանքել է «Подъём» հրատարակության այն հրապարակմանը, որ Ուլան–Ուդեի հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդներին արգելել են գնալ ընդհանուր զուգարան։

Загружается новость ... "Лево"

Դրա փոխարեն հիվանդասենյակի յուրաքանչյուր հիվանդին տվել են պլաստիկե հատուկ դույլ և առաջարկել են կարիքները հոգալ շիրմայի հետևում, գրում է life.ru–ն։

Գերատեսչությունից նշել են, որ ԱՀԿ–ն կորոնավիրուսը դասել է առանձնահատուկ վտանգավոր ինֆեկցիաների կատեգորիայում, իսկ դա նշանակում է, որ հիվանդների կղանքն ու մեզը պետք է մշակում անցնեն։ Դրա համար COVID–19–ով պացիենտները չեն կարող օգտվել ընդհանուր զուգարանից, դա հակասում է սանիտարահամաճարակային կանոններին։

«Քանի որ հիվանդանոցի շենքը կառուցվել է 1940թ.–ին և չունի կոյուղու հոսքերի մաքրման համակարգ, պացիենտները ստիպված են օգտվել հատուկ զուգարան–դույլերից», – նշել են ԱՆ–ից։

Բուրյաթիայում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 52 նոր դեպք։ Համավարակի սկզբից այնտեղ հիվանդացել է 1733 մարդ։ Ստացիոնարներում հիմա բուժվում է 476 մարդ, այդ թվում` 44 երեխա, նրանց վիճակը բավարար է։–0–