Արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

25.03.2020, 16:56
Արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. Բրիտանական թագի 71–ամյա ժառանգ, Ուելսի արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով։

Այս մասին հայտնել են Բուքինհեմյան պալատից։

Загружается новость ... "Лево"

«Նրա մոտ նկատվել են թեթև ախտանիշներ, նա իրեն լավ է զգում և վերջին մի քանի օրն աշխատել է տանից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսի թեստավորում է անցել նաև Չարզլի կինը` Քամիլան, պատասխանը բացասական է։ Ամուսինները, որոնք հիմա գտնվում են Շոտլանդիայում, պահպանում են ինքնամեկուսացման ռեժիմ։–0–