ԱՀԿ–ն ներկայացրել է աշխարհում մշակման մեջ գտնվող COVID-19–ի պատվաստանյութերի քանակը

29.06.2020, 11:16
ԱՀԿ–ն ներկայացրել է աշխարհում մշակման մեջ գտնվող COVID-19–ի պատվաստանյութերի քանակը
ԱՀԿ–ն ներկայացրել է աշխարհում մշակման մեջ գտնվող COVID-19–ի պատվաստանյութերի քանակը
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի տեղակալ Սումիա Սվամինաթանը հայտնել է, թե աշխարհում կորոնավիրուսի քանի պատվաստանյութ է մշակվում, գրում է gazeta.ru–ն` հղում անելով The Indian Express–ին։

Հիմա աշխարհում մշակվում է COVID-19–ի մոտ 200 պատվաստանյութ, որոնք գտնվում են մշակման և կլինիկական փորձարկումների տարբեր փուլերում։

«Դրանցից մոտ 15–ն արդեն թեստավորվում են մարդկանց վրա», – ասել է Սվամինաթանը։

Նա նշել է, որ ԱՀԿ–ն նախատեսում է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության համար կպահանջվի 12–18 ամիս։ Ինչպես հայտարարել է Սվամինաթանը, դա կլինի աննախադեպ, քանի որ սովորաբար պատվաստանյութի մշակումը տևում է տասնյակ տարիներ։–0–