ԱՀԿ–ն կորոնավիրուսը համավարակ` պանդեմիա է հայտարարել
11.03.2020,
22:05
ԱՀԿ–ն կորոնավիրուսը համավարակ` պանդեմիա է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը համավարակ`պանդեմիա է հայտարարել։
«Կարող ենք պնդել, որ կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես պանդեմիա» – նշվում է կազմակերպության Twitter–յան էջում։
Վերջին տվյալներով, կորոնավիրուսի տարածման ընթացքում գրանցվել է վարակի 118 745 դեպք, ապաքինվել է 65 740 մարդ։ Վիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 4284 մարդ։
ԵՄ երկրների շրջանում վարակի ամենամեծ թիվն արձանագրվել է Իտալիայում` 10 149։ Այդ թվով առաջատար են նաև Ֆրանսիան (1784), Իսպանիան (1695) և Գերմանիան (1565)։ ԱՄՆ–ում գրանցվել է վարակի 972 դեպք։
Մեկ օրում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 168 մարդ։ Նույն ժամանակահատվածում Ֆրանսիայում մահացածների թիվն ավելացել է` 19–ից դառնալով 33։
Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 631 մարդ, Իսպանիայում` 35, ԱՄՆ–ում` 23։
Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով վարակի 4 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:–0–

Загружается новость ... "Лево"