Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա Իրանի Պերսեպոլիսի համալիրի տարածքում

20.08.2025, 12:04
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված միջոցառում-համերգը տեղի կունենա Իրանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկում՝ Պերսեպոլիսում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա Իրանի  Պերսեպոլիսի համալիրի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառում-համերգը տեղի կունենա Իրանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի՝ Պերսեպոլիսի համալիրի տարածքում։

Այս հարցը քննարկվել է նախօրեին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

«Սա բացառիկ իրադարձություն է և կնպաստի ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակմանը, այլև Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը։», - Անդրեասյանի խոսքերն է մեջբերում ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։