ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարկ./Նովոստի–Արմենիա/. Ռոտերդամում նախատեսված Եվրատեսիլ 2020-ը, հնարավոր է, չեղարկվի կորոնավիրուսի պատճառով, գրում է
РБК.ua` հղում անելով նիդեռլանդցի հայտնի վիրուսաբան Աբա Օստերհաուսին։
Բժշկի խոսքով, իշխանությունները չեն կարողանա վերահսկել վիրուսի տարածումը, եթե Ռոտերդամում հավաքվեն տասնյակ հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից։
«Չնայած մենք կարող ենք հասցնել հաղթել վիրուսին, ինչպես դա եղավ SARS-ի դեպքում 2003թ.-ին», - ավելացրել է բժիշկը:
Загружается новость ... "Лево"
Միաժամանակ Ռոտերդամի իշխանությունները հայտարարել են, որ ուշադիր հետևում են և «պատրաստ են բոլոր հնարավոր ռիսկերին և սպառնալիքներին»։
Պաշտոնյաները նաև նշում են, որ հիմա «չափազանց վաղ է մեկնաբանել հնարավոր սցենարները»։
Իսկ «Եվրատեսիլի» ներկայացուցիչ Դենի Վորմերը հայտարարել է, որ մրցույթի անցկացման որոշումը կհիմնվի Հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի (RIVM) խորհուրդների վրա, այլ ոչ թե վիրուսաբանի։
«Այդ մարդն, անկասկած, լավ մասնագետ է, սակայն մենք հետևում ենք RIVM–ին։ Եթե նրանք ասեն, որ կա կոնկրետ սպառնալիք, ապա մենք կձեռնարկենք միջոցներ։ Հիմա չափազանց վաղ է», – նշել է Վորմերը։
«Եվրատեսիլ 2020»–ի մասին
«Եվրատեսիլ 2020»–ի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին, Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում։
Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնի հունաստանաբնակ հայազգի երգչուհի Աթենա Մանուկյանը` Chains on you երգով։ Աթենան ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում։–0–