«Եվրատեսիլ 2020»–ը չեղարկվել է. կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ (ՎԻԴԵՈ)

18.03.2020, 20:16
«Եվրատեսիլ 2020»–ը չեղարկվել է. կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ. ՎԻԴԵՈ
«Եվրատեսիլ 2020»–ը չեղարկվել է. կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ» երգի միջազգային 65–րդ մրցույթը, որը պետք է անցկացվեր մայիսի 12–16–ը Ռոտերդամում, չեղարկվել է, նշվում է մրցույթի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում փնտրում էին մրցույթի անցկացման այլընտրանքային տարբերակներ։

«Սակայն Եվրոպայի ողջ տարածքում կորոնավիրուսի տարածումը և մասնակից երկրների կառավարությունների ու Նիդեռլանդների իշխանությունների կողմից ներդրված սահմանափակումները հանգեցրել են անորոշության, ինչի հետևանքով Եվրոպացի հեռարձակողների միությունը (EBU) ընդունել է դժվար որոշում միջոցառման անցկացման անհնարինության մասին», – նշվում է հայտարարության մեջ։

«Եվրատեսիլն» անցկացվել է 64 տարի անընդմեջ` առանց ընդհատումների, և մրցույթի կազմակերպիչներն ու միլիոնավոր երկրպագուներ չափազանց վշտացած են մրցույթի չեղարկման պատճառվ։

Նիդերլանդները մրցույթի անցկացման իրավունք է ստացել 2019թ.–ին Դունկան Լոուրենսի հաղթանակից հետո։

Այս տարի մրցույթում Հայաստանը պետք է ներկայացներ հունաստանաբնակ հայ երգչուհի Աթենա Մանուկյանը` Chains on you երգով։–0–