Հինգշաբթի` հունվարի 26–ի առավել ուշագրավ նորությունները

27.01.2017, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունվարի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

Հինգշաբթի` հունվարի 26–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունվարի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
  • Հունվարի 26–ին տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ և քաղաքական հանձնաժողովի ղեկավար։ Նիստից հետո ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունների օրը կարող է փոխվել։ Նա նաև նշեց, որ ՀՀԿ–ի նախընտրական ցուցակը որոշված չէ, քննարկումները շարունակվում են։ Շարմազանովը նաև խոսեց ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մասին, ով վերջերս հայտարարեց, որ վերադառնում է մեծ քաղաքականություն և մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։ Ծառուկյանի վերադարձի հարցինանդրադարձավ նաև ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ։ 
  • Երևանի շենքերից մեկի 12–րդ հարկից տղամարդ է ընկել, պարզվել է, որ նա բարձրացել պատշգմաբ` գողություն անելու նպատակով։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնեց տղամարդու ինքնությունը։
  • Հինգշաբթի Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:–0–