Շարմազանով. Ծառուկյանը ՀՀԿ–ի պրոյեկտը չէ

26.01.2017, 22:28
ԲՀԿ–ի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ–ի պրոյեկտը չէ, հինգշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԳՄ և խորհրդի նիստերից հետո։
Շարմազանով. Ծառուկյանը ՀՀԿ–ի պրոյեկտը չէ
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի ./Նովոստի–Արմենիա/. ԲՀԿ–ի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ–ի պրոյեկտը չէ, հինգշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԳՄ և խորհրդի նիստերից հետո։

Խոշոր ձեռներեց և ԲՀԿ–ի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ վերադառնում է մեծ քաղաքականություն և մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։

«Նա նաև կեղծ ընդդիմություն չէ։ ՀՀԿ–ն հանգիստ է վերաբերվում տարատեսակ դաշինքներին և միություններին ու պատրաստ է մրցել նրանց հետ ընտրությունների ժամանակ», – ասաց Շարմազանովը։

Մեկնաբանելով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կուսակցությունից դուրս գալու որոշումը` Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ–ն հանգիստ է վերաբերվում դրան։

«Կուսակցությունում մնալը կամ դուրս գալը նրա իրավունքն է», – ընդգծեց Շարմազանովը։

«ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է և կարող են 3-4 հոգի էլ դուրս գալ, բայց վերջին երկու ամսվա ընթացում ՀՀԿ-ին անդամագրվել է 11 հազար քաղաքացի, և ոչ թե 7 000», – նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը։–0–