421.19
4.88
387.23
+11
Եղանակը Երևանում
Հայ

«Ցանկացել է պատուհանից մտնել տուն, մալուխը պոկվել է ու ցած է ընկել». հարևանուհին մանրամասներ է պատմում

17:01
26 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Արաբկիրի Երզնկյան փողոցի թիվ 1 շենքի բնակիչները մանրամասներ են պատմել այսօր շենքի 12-րդ հարկից տղամարդու ընկնելու միջադեպի վերաբերյալ, հաղորդում է tert.am–ը։

Հարևանների խոսքերով, գիշերը 04։00-04։30-ին անջատվել է շենքի ինտերնետն ու կաբելային հեռարձակումը:

«Հարևանուհիս գնացել է արտերկիր աղջիկների մոտ, և այդ տղամարդը, թերևս, փորձել է պատուհանից մտնել նրա տուն՝ գողություն անելու նպատակով: Գողը կախվել է ինտերնետի և վերելակի մալուխից, մալուխը պոկվել է, և նա ընկել է ցած: Առավոտյան եկան ոստիկանները և ասացին՝ ձեր հարկից մարդ է ընկել, ես էլ զարմացա, պատկերացրեցի, որ դա գող կարող է լինել», – նշել է շենքի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով, պարզվել է, որ նա ցանկացել է մտնել արտերկիր մեկնած կնոջ տուն , սակայն չի կարողացել դուռը բացել լոմով, որոշել է դրսի պատուհանից մտնել:

«Մալուխներից կախվելով՝ բացել է պատուհանը, հանել ցանցը, բայց մալուխը պոկվել է, և նա 12-րդ հարկից ընկել է», – պատմել է հարևանուհին:

Տղամարդն ընկել է 12–րդ հարկից Երևանում. դին անճանաչելի է>>
 
Ըստ նրա՝ ոստիկանները դիմել են տանտիրոջ բարեկամին, ով բացել է դուռը, և պարզվել է, որ պատուհանը բացված է, բայց ոչ մի բան չեն տարել տանից:

«Առավոտյան տղաս աշխատանքի գնալուց տեսել է, որ տղամարդն ընկած է աղբի կողքը»,- նշել է հարևանուհին:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, տղամարդը ցանկացել է մտնել իր բարեկամին պատկանող՝ նշված շենքում գտնվող բնակարան:

Զննությամբ տղամարդու հագուստի գրպանում հայտնաբերվել է կտորից մեկ զույգ ձեռնոց, կրակայրիչ և փոքր լուսատու սարք, իսկ դիակի մոտ՝ պտուտակահան և ծխախոտի տուփ:

Երզնկյան 1 շենքի 12-րդ հարկում՝ աստիճանավանդակի մոտ, հայտնաբերվել է նույն շենքի 45-րդ բնակարանի ննջասենյակի պատուհանի մաս կազմող ցանցը, ինչպես նաև պարզվել է, որ պատուհանի դրսի պատուհանագոգի մի մասի ձյան ծածկույթը բացակայում է: Երզնկյան 1 շենքի 12-րդ հարկի բաց պատշգամբի՝ շենքի դրսի պատի հատվածում հայտնաբերվել են մարզական կոշիկների հետքերին նմանվող հետքեր:

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու տղամարդու ինքնութունը, մահվան հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:30
15 Մայիսի 2023
ՀՀ զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
ՀՀ զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
14:23
15 Մայիսի 2023
ԵՄ պատվիրակության ղեկավար. կա մեկ–երկու կետ, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում (ՎԻԴԵՈ)
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դուրս բերեն զորքերը միմյանց տարածքներից։ Այս մասին հայտարարեց ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը. ՎԻԴԵՈ
12:45
15 Մայիսի 2023
Երևանում MAN ավտոբուսներով նոր երթուղի կգործի դեպի «Զվարթնոց» օդանավակայան
Երևանում MAN ավտոբուսներով նոր երթուղի կգործի դեպի «Զվարթնոց» օդանավակայան
12:17
15 Մայիսի 2023
Մինչև սեպտեմբերի 1-ը հին «Գազել»-ներով բոլոր գծերը կփոխարինվեն նոր ավտոբուսներով. ի՞նչ փոփոխություններ են սպասվում (ՎԻԴԵՈ)
Երևանում 363 «Գազել»-ները կփոխարինվեն 143 ավտոբուսներով. ի՞նչ փոփոխություններ են սպասվում. ՎԻԴԵՈ
11:03
15 Մայիսի 2023
Լեգենդար հայկական կոնյակի «աստղերը» միավորում են (ՖՈՏՈ)
/. Երևանի կոնյակի գործարանի մեծ ու համերաշխ ընտանիքը տոնեց հերթական փառահեղ հոբելյանը՝  Բերդի մասնաճյուղի 20-ամյակը. ՖՈՏՈ
09:50
15 Մայիսի 2023
Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
01:55
14 Մայիսի 2023
Փաշինյանն ու Միշելը քննարկել են Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
00:28
14 Մայիսի 2023
Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Շառլ Միշելի հետ (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ. ՎԻԴԵՈ
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
22:36
12 Մայիսի 2023
Ադրբեջանի արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
Ադրբեջանի կողմից արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
12:40
12 Մայիսի 2023
Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
Նախօրեին Երևանի Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում