Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը

13.03.2024, 14:26
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մոսկվան շարունակելու է շփումները Երևանի հետ և պարզաբանելու է իրավիճակը ՀԱՊԿ–ում նրա հետագա անդամակցության հարցով, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրան հարցրել են այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների համատեքստում, որոնք վերաբերում են նրան, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից, եթե այդ կառույցը չկատարի պարտավորությունները ու չճանաչի իր պատասխանատվության գոտին։

«Անխոս, մենք լսել ենք այդ հայտարարությունները։ Իհարկե, մեծ աշխատանք է սպասվում։ Մեզ հարկավոր են շփումներ և ՀԱՊԿ–ի շրջանակում, և երկկողմ մակարդակում մեր հայ գործընկերների հետ։ Պարզաբանելու ենք և զրուցելու այն հայտարարությունների մասով, որոնք արել է պարոն վարչապետը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։–0–