438.46
4.38
402.63
+10
Եղանակը Երևանում
Հայ

Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

14:40
12 Մարտի 2024
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարել ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալը՝ պարզաբանելով, թե որ դեպքում դա տեղի կունենա։

Այսօր ասուլիսի ժամանակ մեկնաբանելով ՀԱՊԿ–ում Հայաստանի մասնակցության սառեցման մասին հայտարարությունը՝ նա առաջարկեց չշփոթել քաղաքական դիրքորոշումը իրավական գործընթացների հետ։

«Այո, մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն մեր գործունեությունը սառեցրել ենք։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է՝ մենք նիստերի չենք մասնակցում, ներկայացուցիչ չունենք։ Դա դե յուրե որոշու՞մ է, թե՞ դե յուրե որոշում չէ։ Հարց չի ծագու՞մ՝ ինչու՞ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունի, ինչու՞ ՀՀ-ն չի օգտագործում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու իր քվոտան, ինչու՞ ՀՀ-ն կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով, պաշտոնական Երևանը հիմա խնդրում, ակնկալում, նաև պահանջում է, որ ՀԱՊԿ-ի գործընկերները պատասխանեն մի հարցի՝ «Ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում»։

Փաշինյանը վստահեցրեց, որ ՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ չի ստեղծել ոչ մի բանում։

«Բոլոր պրոբլեմները ստեղծվել են այն կետից, երբ մենք հարց ենք բարձրացրել, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում և այդ հարցի պատասխանը չենք ստացել։ 2021թ. մայիսի իրադարձություններից հետո արձանագրել ենք պաշտոնապես, որ կարմիր գիծը հատված է», - ասաց Փաշինյանը։
ՀՀ–ում ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտու մասին հարցի պատասխանը չստանալու դեպքում, Փաշինյանի խոսքով, Հայաստանը պարզապես դուրս կգա ՀԱՊԿ-ից։

«Եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին և այդ պատասխանը կհամապատասխանի մեր պատկերացումներին, կնշանակի, որ ՀՀ և ՀԱՊԿ-ի միջև հարցերը հասցեագրված են, լուծված են, ամփոփված են՝ սրանից բխող հետևանքներով։ Եթե ոչ՝ Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Երբ՝ չեմ կարող ասել», – ասաց Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Մարտի 2024
Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով․ ԿԳՄՍՆ
9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ
14:58
15 Մարտի 2024
ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց (ՎԻԴԵՈ)
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ
13:41
15 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ․ ՀՀ ԱԳ նախարար
Միրզոյանը հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի
11:59
15 Մարտի 2024
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ․ Սուրենյան
Սուրենյանը հայտնել է, որ այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ
11:30
15 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էին․ պաշտոնատար անձ է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ