Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

08.07.2025, 17:14
ԱԺ-ն կողմ քվեարկեց գլխավոր դատախազի՝  Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդագրին
Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ-ն ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը:

ԱԺ-ում անցկացված փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 62 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել, դեմ են քվեարկել 0 , ձեռնպահ՝ նույնպես 0 պատգամավոր։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ելույթից հետո։

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացված միջնորդագրի համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի մարտի 14-ը Վազգեն Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժման մյուս մասնակիցների հետ միասին Սարգսյանն ու նրա կողմնակիցները նախապատրաստվել են ահաբեկչական գործողություններ իրականացնելու և երկրում իշխանությունը զավթելու փորձ։