Լարված իրավիճակ ԱԺ–ում․ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր ԱԺ–ում պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ելույթից հետո։։
Իր ելույթի վերջում Սարգսյանն ասաց, որ իր ձերբակալման հարցն արդեն որոշված է, ամեն ինչ պարզ է, և նա պլանավորում է այս թանկարժեք ժամանակը անցկացնել ընտանիքի հետ, գնալ եկեղեցի, ապա գնալ Քննչական կոմիտե։
Սրան ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ եթե ճիշտ է հասկանում, պարոն Սարգսյանն հրաժարվում է հարցերին պատասխանել, որոշումը հստակ է։
Դրանից հետո դահլիճում պատգամավորների միջև քաշքշուկ սկսվեց։ Ռուբինյանը կոչ արեց նիստերի դահլիճում գտնվողներին պահպանել հանգստություն։
Նիստերի դահլիճից տեսանյութ է հրապարակել նաև ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա նշել է, որ Արթուր Սարգսյանն իր ելույթից հետո որոշել է դուրս գալ ԱԺ դահլիճից, սակայն անհայտ անձինք մտել են դահլիճ, որպեսզի հարձակվեն պատգամավորների վրա։
Տեսանյութում լսվում է, որ ՔՊ–ականներից մեկն ասում է, որ նրանք իրենց օգնականներ են։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացված միջնորդագրի համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի մարտի 14-ը Վազգեն Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժման մյուս մասնակիցների հետ միասին Սարգսյանն ու նրա կողմնակիցները նախապատրաստվել են ահաբեկչական գործողություններ իրականացնելու և երկրում իշխանությունը զավթելու փորձ։

