«Զվարթնոց»–ում դիմավորեցին «Jazeera Airways» լոուքոսթերի առաջին չվերթը Քուվեյթից (ՖՈՏՈ)

08.07.2025, 15:47
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին «Jazeera Airways» ավիաընկերության կողմից գործարկվող չվերթը Քուվեյթից․ ՖՈՏՈ
«Զվարթնոց»–ում դիմավորեցին «Jazeera Airways» լոուքոսթերի առաջին չվերթը Քուվեյթից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հուլիսի 8-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին «Jazeera Airways» ավիաընկերության կողմից գործարկվող չվերթը Քուվեյթից:  

Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, (ավիատոմսերի համար այցելեք ավիաընկերության կայք՝ jazeeraairways.com): 

Ինչպես հայտնում են օդանավակայանից, միջոցառմանը մասնակցում էին «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, «Jazeera Airways» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բարաթհան Պասուպատին, Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանը, Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Ալօրայֆանը և այլ հյուրեր: 

Jazeera Airways

Այս կապակցությամբ Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն նշել է. «Որախ ենք ականատեսը լինելու Երևանի և Քուվեյթի միջև հաղորդակցության բացմանը, որը նշանակալի քայլ է և արտացոլում է մեր երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև՝ խթանում զբոսաշրջությունն ու գործարար կապերը»: 

Քուվեյթի առաջատար բյուջետային ավիափոխադրող «Jazeera Airways» ավիաընկերությունը սպասարկում է ավելի քան 60 ուղղություններ Մերձավոր Արևելքում, Կենտրոնական և Հարավային Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում՝ շարժակազմում ունենալով 24 օդանավ, որից 11-ը՝ Airbus A320 neo։ 

Jazeera Airways

«Jazeera Airways» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բարաթհան Պասուպատին ասել է. «Հպարտ ենք, որ ներկայումս միակ ավիաընկերությունն ենք, որն առաջարկում է ուղիղ չվերթեր Քուվեյթի և Երևանի միջև։ Հայաստանը հրաշալի վայր է, հայտնի իր գեղեցիկ տեսարժան վայրերով, խորը պատմական արմատներով և հյուրընկալ մթնոլորտով։ Քուվեյթից ճանապարհորդողների համար վիզայի ազատ մուտքի շնորհիվ այս նոր երթուղին առաջարկում է աշխարհի այս յուրահատուկ կետն ուսումնասիրելու անխափան և մատչելի միջոց»։