Ռուբինյան ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ հարցեր

20.09.2024, 14:07
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանը
Ռուբինյան ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոյի եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ավագ պատասխանատու Քրիստին Փրինսի հետ:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: