Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ ձայների 87,34%–ով

18.03.2024, 10:35
Վլադիմիր Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,34%-ը քվեաթերթիկների 98%-ի մշակման արդյունքներով
Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ ձայների 87,34%–ով
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Վլադիմիր Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,34%-ը քվեաթերթիկների 98%-ի մշակման արդյունքներով, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Երկրորդ տեղում Պետդումայի պատգամավոր (ՌԴ Կոմունիստական կուսակցության խմբակցություն) Նիկոլայ Խարիտոնովն է՝ ձայների 4,3%-ով։ Երրորդ տեղում Պետդումայի փոխխոսնակ, «Նոր մարդիկ» կուսակցության անդամ Վլադիսլավ Դավանկովն է՝ ձայների 3,8 տոկոսով, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Չորրորդ տեղում, ըստ ԿԸՀ տվյալների, Լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին է՝ ձայների 3,17%-ով։

Ինչպես նշվում է ԿԸՀ կայքում, քվեաթերթիկների ավելի քան 98 տոկոսի մշակման արդյունքներով Պուտինն ունի 72 միլիոն 414 հազար 981 ձայն, Խարիտոնով՝ 3 մլն 565 հազար 510 ձայն, Դավանկով՝ 3 միլիոն 152 հազար 923 և Սլուցկի՝ 2 միլիոն 629 հազար 504 ձայն։

ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունն անցկացվել է երեք օր՝ մարտի 15-ից 17-ը։

Մարտի 18-ին Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի երկրի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։–0–