Իսրայելը հարվածել է Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իսրայելի պաշտպանության ուժերը (Ցախալ) հինգշաբթի գիշերը ավիահարվածներ են հասցրել իրանական մի շարք միջուկային օբյեկտների, մասնավորապես՝ Արաքում չգործող ռեակտորի վրա, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Հարվածը ուղղված էր Արաքի մոտ գտնվող Իրանի միջուկային ռեակտորին, այդ թվում՝ միջուկային ռեակտորի միջուկին, որը պլուտոնիումի արտադրության հիմնական բաղադրիչն է», - հաղորդել է Ցախալը։
Իսրայելական ուժերը նաև հայտնել են Նաթանզի միջուկայի կենտրոնի վրա հարվածի մասին։ Ցախալը նշել է, որ նրանք հարձակվել են այնտեղ գտնվող միջուկային զենքի մշակման օբյեկտի վրա։
Ցախալը նաև նշել է, որ գիշերը 40 կործանիչ ինքնաթիռներ, օգտագործելով Իսրայելի ռազմական հետախուզության վարչության տեղեկատվությունը, հարվածել են տասնյակ թիրախների Թեհրանում և Իրանի մի շարք այլ տարածքներում։
Այս ամենի հետ մեկտեղ, Իսրայելը հարձակվել է Իրանի հակաօդային պաշտպանության մարտկոցների, հրթիռների պահեստի, ռադարային կայանների և զենքի արտադրման գործարանների վրա, որոնք արտադրում են հումք, հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռներ, Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ ասվում է Ցախալի հայտարարության մեջ։