Իրանը հարձակվել է Իսրայելում գտնվող Microsoft-ի գրասենյակի վրա (ՎԻԴԵՈ)

20.06.2025, 12:19
Հրթիռներից մի քանիսը ընկել են Բիլ Գեյթսի Microsoft ընկերության գրասենյակի կողքին. ՎԻԴԵՈ
Իրանը հարձակվել է Իսրայելում գտնվող Microsoft-ի գրասենյակի վրա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանը հարձակվել է Իսրայելի Բեեր Շեբա քաղաքում գտնվող Microsoft-ի գրասենյակի վրա։ Հրթիռներից մեկը ընկել է IT ընկերության գլխավոր գրասենյակի ետևում՝ մեքենաների կայանատեղիի վրա։ Գրում է SHOT Telegram-յան ալիքը։

Ինչպես հայտնի է դարձել SHOT-ից, այսօր առավոտյան Իրանը առնվազն երեք հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Դրանցից մի քանիսը ընկել են Բիլ Գեյթսի Microsoft ընկերության գրասենյակի կողքին։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ շենքի ապակին վնասվել է։ Բացի այդ, պայթյունից հետո առնվազն վեց մեքենա է հրդեհվել։

Ինչպես հաղորդում է SHOT Telegram-յան ալիքը, Իրանի կողմից Իսրայելի Բեեր Շեբա քաղաքի վրա այսօրվա հարձակման ժամանակ վիրավորվել է 18 մարդ։ Պայթյունի ալիքը կոտրել է գրասենյակի պատուհանները։ Վնասվել են նաև բնակելի շենքեր։

Նախնական տվյալներով՝ իրանական հրթիռները կարող էին թռչել տեղական ռազմական բազայի ուղղությամբ։