Պետդեպը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին զգոն լինել Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին

23.06.2025, 12:19
ԱՄՆ Պետդեպում զգուշացրել են  ամբողջ աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների աճի մասին  Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածից հետո
Պետդեպը կոչ է արել  ԱՄՆ քաղաքացիներին զգոն լինել Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․  ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է Ամերիկայի քաղաքացիներին զգոն լինել՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների աճի կապակցությամբ։

Պետդեպարտամենտի ծանուցման համաձայն՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է տրանսպորտային համակարգերի խափանումների և Մերձավոր Արևելքում օդային տարածքի պարբերաբար փակման։

«Առկա է արտասահմանում ԱՄՆ քաղաքացիների և ԱՄՆ-ի հետաքրքրությունների շահերի դեմ ցույցերի հավանականություն։ Պետդեպարտամենտը հորդորում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել բարձր զգոնություն», - նշվում է փաստաթղթում։

Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ հարձակվել են Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա՝ Ֆորդոու, Նաթանզ և Սպահան։ Նա ասաց, որ Թեհրանը պետք է համաձայնի դադարեցնել հակամարտությունը։