Իսրայելը հայտարարել է Իրանի ԳՇ նոր ղեկավարի սպանության մասին

17.06.2025, 11:39
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Իրանի գլխավոր շտաբի նոր պետ Ալի Շադմանիի սպանության մասին
Իսրայելը հայտարարել է Իրանի ԳՇ նոր ղեկավարի սպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Իրանի գլխավոր շտաբի նոր պետ Ալի Շադմանիի սպանության մասին։ Ինչպես հայտնել է ՑԱԽԱԼ–ը, գեներալը սպանվել է նախորդ երեկոյան Թեհրանի վրա կատարված հարվածի հետևանքով, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարը, հաղորդում է «Կոմերսանտը»։

Իսրայելական բանակը հայտարարության մեջ նշել է, որ Ալի Շադմանին Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի ամենամտերիմ մարդկանցից մեկն էր։ Իրանը դեռևս չի հաստատել տեղեկատվությունը։

Իրանի գլխավոր շտաբի նախկին պետ, ԻՀՊԿ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին սպանվել է հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի առաջին հարվածների ժամանակ։ Այն ժամանակ սպանվել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին և միջուկային գիտնականներ։