+10
Եղանակը Երևանում
Հայ

Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ

11:19
22 Մարտի 2024

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile՝ նոր, ավելի մեծ հասանելիությամբ հավելվածի գործարկման մասին: Այսուհետ այն անվճար ներբեռնել ու բանկային ծառայությունների համալիր փաթեթից օգտվել կարող են նաև Բանկի հաճախորդ չհանդիսացող անձինք, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Բարի գալուստ Converse Mobile onboarding

Օnboarding-ը հավելվածի ներբեռնման միջոցով Բանկի հաճախորդ դառնալն է: Մենք ասում ենք՝ բարի գալուստ Converse Mobile և Կոնվերս Բանկ, և Ձեզ ենք առաջարկում բանկային համապարփակ ծառայություններ թվային հարմարավետ տիրույթում:

Հավելվածում գրանցման և Կոնվերս Բանկի հաճախորդ դառնալու համար բավարար է ներբեռնել հավելվածը, սեղմել «Գրանցվել», լրացնել համապատասխան դաշտերը, անցնել կենսաչափական նույնականացում և հաստատել հայտը:

Ինչո՞ւ անցնել onboarding

Թվային անվտանգ միջավայրում կատարելով մի քանի պարզ գործողություն, ծախսելով մի քանի րոպե՝ Դուք դառնում եք Կոնվերս Բանկի հաճախորդ ու Converse Mobile օգտատեր:

Այսօր Converse Mobile-ը Հայաստանում լավագույն լուծումներ և ամենաընդգրկուն հնարավորություններ առաջարկող բանկային հավելվածներից է: Այն հնարավորություն է տալիս անվտանգ ու ապահով միջավայրում 24/7 ռեժիմով կառավարել ֆինանսները՝ թվային տիրույթում իրականացնելով բանկային հիմնական բոլոր գործառնությունները.

·        Հաշիվների ու ֆինանսների կառավարում

·        Կոմունալ, հեռահաղորդակցության և կապի, պետական, համատիրությունների և այլ վճարումներ

·        Փոխանցումներ, այդ թվում՝ միջազգային

·        Ավանդադրում

·        Վարկավորում

·        Ներդրում պարտատոմսերում

·        Քարտերի պատվեր

·        Կենսաթոշակային հաշվի կառավարում և այլն

   Գնահատելով հաճախորդների կարիքները և հետևելով ժամանակի պահանջներին՝ հավելվածը պարբերաբար թարմացվում է, ավելացվում են նոր հնարավորություններ: Երաշխավորվում է անվտանգության՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող մակարդակ:

Հարմարավետությունը նաև անվտանգության մեջ է

Converse Mobile հավելվածի անվտանգությունն այսօր ապահովված է միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային լուծումներով: Անվտանգության ապահովման տեսանկյունից առանցքային է նաև Trusted device տեխնոլոգիայի ներդրումը: Դրա շնորհիվ յուրաքանչյուր օգտահաշիվ նույնականացվում է մեկ՝ Բանկում գրանցված սմարթֆոնի կամ գաջեթի հետ: Այլ սարքից մուտքի դեպքում պահանջվում է կրկին անցնել նույնականացում՝ դրանով իսկ զրոյացնելով երրորդ անձանց կողմից Ձեր հավելվածին հասանելիության հավանականությունը:

Առաջիկա նորությունների մասին

Converse Mobile-ի հնարավորությունների ցանկն առաջիկա մեկ ամսում կհամալրվի ևս երկուսով. դրանում հասանելի կդառնա բանկային ծառայությունների փաթեթներից որևէ մեկին բաժանորդագրվելու հնարավորությունը և կներդրվի խնայողության նոր առաջարկ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ի դեպ, գիտեի՞ք, որ Converse Mobile-ը Հայաստանում առաջին մոբայլ բանկն է. այն հանրությանն է ներկայացվել 2014թ-ին՝ mConverse անվամբ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ
14:59
22 Մարտի 2024
Կոշտ ձևով ձերբակալել են հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանին. ՔԿ–ն նշում է, թե որ քրվարույթով են նրան ձերբակալել (ՎԻԴԵՈ)
ՀԺԿ–ն խստորեն դատապարտել է «ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ»․ ՎԻԴԵՈ
13:24
22 Մարտի 2024
Ինչպե՞ս առցանց փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
Ինչպե՞ս օնլայն փոխել թոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
10:27
22 Մարտի 2024
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
16:02
21 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում․ Անդրանիկ Քոչարյան
ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում
15:49
21 Մարտի 2024
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ)  վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ  կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ
13:58
21 Մարտի 2024
Մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել
Հայաստանում մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել