Զինված հարձակում Երևանում․ տուժածը ԱՄՆ քաղաքացի է
21.03.2024,
19:48
Զինված հարձակում Երևանում․ տուժածը գլխի վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մարտի 21-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա:
Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ:
Կայքի տեղեկություններ՝ գլխի հատվածում վնասվածք ստացած վիրավորը ԱՄՆ քաղաքացի է: Նրանից հափշտակել են գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–