418.04
4.21
392.6
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես հաշվի ընտրությունը կօգնի հասնել ֆինանսական նպատակին

10:00
21 Մարտի 2024

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Շուկան մասնակիցներին առաջարկում է ծառայություններ և գործիքներ, որոնք համապատասխանում են տարբեր ռազմավարություններին: Ներդրողի շահերից է բխում ուսումնասիրել բոլոր տարբերակները և հասկանալ, թե որն է օպտիմալ կոնկրետ իրավիճակում։ Ընդ որում կարելի է ընտրել կոնկրետ տեսակի հաշիվ՝ կախված ֆինանսական նպատակներից: Ոմանք, օրինակ, ձգտում են մեծացնել կապիտալը, մյուսները՝ արժանապատիվ կենսաթոշակ ապահովել։ Եկեք տեսնենք, թե ինչ տեսակի ներդրումային հաշիվներ կան և ում են հարմար դրանք։

Բրոքերային հաշիվ

Ֆինանսական շուկայում գործարքներ կատարելու և շահույթ ստանալու համար ներդրողը հաշիվ է բացում բրոքերի՝ լիցենզավորված ընկերության մոտ: Եթե ​​սովորական հաշիվն օգտագործվում է միջոցների պահպանման, կանխիկացման և փոխանցումների համար, ապա բրոքերային հաշիվն անհրաժեշտ է ակտիվների առուվաճառքի համար: Բոլոր գործարքները կատարվում են միջնորդ ընկերության միջոցով։ Բրոքերը հաճախորդի հրահանգով գնում է ակտիվներ՝ հաշվից գումար օգտագործելով և այդ նույն հաշվին փոխանցում վաճառքից ստացված միջոցները։ Դրանք կարելի է կանխիկացնել ցանկացած պահի կամ վերաներդնել առանց տոկոսների կորստի, ինչը սովորաբար ուղեկցում է դեպոզիտի վաղաժամկետ փակմանը:

Կան մի քանի տեսակի բրոքերային հաշիվներ․

·       Հիմնական․ դրա միջոցով կատարվում են ներդրումներ արժեթղթերում և արտարժույթում

·       Ժամկետային․ օգտագործվում է ֆյուչերսներով և օպցիոններով առուվաճառքի համար

·       Արտաբորսայական․ թույլ է տալիս կատարել գործարքներ ֆոնդային բորսաներից դուրս՝ ուղիղ կամ արտերկրում

фридом выбор счета

Մարժինալ բրոքերային հաշիվ

Մարժինալ հաշիվը թույլ է տալիս հաճախորդին (թրեյդերին) բրոքերից պարտքով վերցնել գումար և այլ ֆինանսական ակտիվներ ֆինանսական շուկայում առուվաճառքով զբաղվելու համար։ Եթե թրեյդերի միջոցները չեն բավարարում գործարք կատարելու համար, նա կարող է դրանք պարտքով վերցնել բրոքերից բաժնետոմսերի գրավի դիմաց։

Բրոքերը հետևում է, թե ինչպես է փոխվում հաճախորդի ակտիվների գինը։ Եթե այն նվազում է, ընկերությունն իրավունք ունի վաճառել ակտիվը, որպեսզի երաշխավորված փոխհատուցի տրամադրված վարկի գումարը։

Մարժինալ հաշիվը թույլ է տալիս կատարել շահավետ գործարքներ, որոնք անհասանելի կլինեին առանց բրոքերի լրացուցիչ միջոցների։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ բրոքերին վարկի համար դիմելը կապված է մեծ ռիսկի հետ, քանի որ անհաջողության դեպքում վնասներն, ամենայն հավանականությամբ, կգերազանցեն սկզբնական ներդրումները։

Մեխանիզմը պարզաբանելու համար եկեք դիտարկենք օրինակ։ Սկզբուն ներդրողին տրամադրել են միլիոն, ընդ որում գրավադրված էր մեկուկես միլիոնի բաժնետոմս։ Երբ ակտիվի գինը մոտենա մեկ միլիոնին, բրոքերը կվաճառի այն, որպեսզի վերադարձնի տրամադրված գումարը և ստանա բոլոր անհրաժեշտ միջնորդավճարները։ Եթե ​​բաժնետոմսերը շարունակեն անկումը, հաճախորդը վնասներ կկրի։

Մարժինալ հաշիվը հարմար է թրեյդերներին, ովքեր, մասնավորապես, զբաղվում են ակտիվ մարժինալ առևտրով և գիտեն, թե ինչպես կառավարել ռիսկերը և իրենց հույզերը:

фридом выбор счета

Խնայողական ներդրումային հաշիվներ

Յուրաքանչյուր պետություն ունի շուկայի և օրենսդրության իր առանձնահատկությունները: Դրանք ձևավորում են ներդրումների առանձնահատկությունները՝ կրթության, բժշկության, կենսաթոշակային ոլորտում։ Ստորև ներկայացված օրինակներով կարելի է տեսնել ներդրումային լուծումների բազմազանությունը:

ԱՄՆ

Կրթության ներդրումային հաշիվներ

529 խնայողական պլանները կրթության համար նախատեդսված հաշիվներ են, որոնք ունեն արտոնյալ հարկում, դրանք կարող է բացել ԱՄՆ ցանկացած քաղաքացի՝ սկսած 18 տարեկանից։ Դրանք հովանավորվում են պետության կողմից։ Հաշվին կուտակած գումարը կարելի է ուղղել քոլեջի ուսման վարձին կամ կրթության մինչև 12–րդ դասարան։

Coverdell ESA–ն ևս մեկ խնայողական հաշիվ է կրթության մեջ ներդրում կատարելու համար։ Այն հարմար է ցանկացած փուլում ուսման վարձը վճարելու համար։ Հաշիվը կարող է բացվել մինչև շահառու երեխայի 18 տարին լրանալը։

Ներդրումային հաշիվ բժշկական ծառայությունների դիմաց վճարելու համար

Health savings accounts–ը (HSAs) ներդրումային հաշիվ է, որն օգնում է վճարել բժշկական ապահովագրությա ծախսերը։ Խնայողությունները կարելի է ուղղել փոխադարձ և բորսայական ֆոնդերին, արժեթղթերին։ Բժշկական ծառայությունների դիմաց վճարելու համար հաշվից հանված միջոցները հարկերի կամ տույժերի չեն ենթարկվում: HSAs բացելու իրավունք ունեն մարդիկ, ովքեր ունեն բժշկական ապահովագրություն՝ բարձր շեմային ներդրումով՝ նվազագույնը 1400 ԱՄՆ դոլար։

фридом выбор счета

Կենսաթոշակային հաշիվների պլաններ

401(k)–ը ներդրումային կենսաթոշակային հաշիվ է, որին ԱՄՆ–ի աշխատակիցները կարող են փոխանցել աշխատավարձի մի մասը մինչև հարկեր վճարելը։ Այսպիսով նվազում է հարկվող եկամտի գումարը, իսկ խնայողությունները մշտապես ավելանում են։ Բացի այդ, դրանք աճում են շուկայի հետ միասին։ Գումարը կարելի է կանխիկացնել 59,5 տարեկան դառնալուց հետո։ Եթե դա արվի ավելի շուտ, անհրաժեշտ կլինի վճարել տուգանք և հարկեր։ Գործատուն ևս կարող է միջոցներ փոխանցել հաշվին՝ ինքնուրույն որոշելով չափը։ Դրանք հասանելի կլինեն ընկերությունում որոշակի ժամանակ աշխատելուց հետո։

IRA–ն անհատական կենսաթոշակային հաշիվ է, որը տրամադրում է հարկային արտոնություններ, ներդրում կատարելու և կենսաթոշակային կուտակումներ ձևավորելու հնարավորություն։ Կա երկու տարբերակ՝ ավանդական և Roth։

– Առաջինի դեպքում հաշվի տերը հարկ չի վճարում, նա միջոցներ է ներդնում, բայց կենսաթոշակի անցնելուց հետո գումարը հարկվում է եկամտահարկով։ Ավանդների մասով տարեկան սահմանաչափը 6000 դոլար է։ Այն ավելանում է մինչև 7000 դոլար, եթե հաշվի տերը դառնում է 50 տարեկան։ Ավանդական IRA–ն հնարավորություն է տալիս ներդրում կատարել մեծ թվով գործիքներում, այդ թվում՝ բաժնետոմսերում, պարտատոմսերում, տարբեր ֆոնդերում (ETF, փոխադարձ) և թույլ է տալիս լրջորեն ավելացնել կենսաթոշակային խնայողությունները։

– Roth IRA-ին կատարվող ավանդները հնարավոր են հարկերը հանելուց հետո, բայց 59,5 տարեկանը լրանալուց հետո միջոցները դուրս բերելու դեպքում այլևս պետք չէ հարկեր վճարել։ Կան եկամտի հետ կապված սահմանափակումներ նման հաշիվ բացելու իրավունքի համար։

IRA–ից վաղաժամ գումար հանելու դեպքում անհրաժեշտ է վճարել տուգանք և հարկեր, ինչպես 401(k)–ի ժամանակ։

Roth 401(k)–ը խնայողական հաշիվ է, այն, ըստ էության, Roth IRA–ի և 401k–ի համադրություն է։ Դուք հարկերը վճարում եք նախքան ներդրումը, բայց միջոցները հանելիս դրանք արդեն չեն հարկվում։ Նման հաշվից ավելի բարդ է հանել միջոցները մի շարք լրացուցիչ պահանջների պատճառով։ Գումարն առանց տուգանքի կարելի է հանել կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո և այն պայմանով, որ հաշիվը բացվել է ոչ շուտ, քան 5 տարի առաջ:

SEP IRA–ն հաշիվ է, որի օգնությամբ անհատ ձեռներեցները և փոքր բիզնեսի սեփականատերերը կարող են միջոցներ խնայել թոշակի համար։ Այն ապահովում է ներդրումների ավելացում՝ հարկերի հետաձգմամբ։ SEP IRA–ն առաջարկում է ավելի բարձր սահմանաչափեր, քան ավանդականները և համալրման ճկուն ժամանակացույց։ Կարելի է գումար ներդնել տարեկան մեկ կամ մի քանի անգամ։

Մեծ Բրիտանիա

фридом выбор счета

ISA (Individual Savings Account) – խնայողական հաշիվ։

Կա ISA–ի չորս տեսակ․

1․ Cash ISA ավանդական խնայողական ավանդ

2․ Stocks and Shares ISA ներդրումային հաշիվներ, որոնք թույլ են տալիս ներդնել ֆոնդային շուկայի գործիքներում

3․ Innovative Finance ISA, կրիպտոարժույթի առևտրում ներդրում կատարելու համար

4․ Lifetime ISA, հաշիվ կենսաթոշակային խնայողությունների համար կամ ներդրում առաջին տան գնման համար

Հատկանշական է, որ հաշվի տոկոսներն ու ներդրումների եկամուտները չեն հարկվում։ Միաժամանակ գումարը, որը կարելի է տարվա ընթացքում փոխանցել հաշվին, սահմանափակ է՝ 2023/24թթ․–ին՝ 20 հազար ֆունտ։ Կարելի է բացել միանգամից մի քանի տեսակի ISA և բաշխել ներդրումները։ Հաշվի սեփականատեր կարող է դառնալ Միացյալ Թագավորության մշտական ռեզիդենտը կամ պետական ծառայողը, որն ուղարկվել է գործուղման։ Cash ISA–ն հասանելի է քաղաքացիներին 16 տարեկանից, Stocks and Shares ISA ներդրումային հաշիվները՝ 18 տարեկանից, Lifetime ISA–ն՝ 18–40 տարեկանից։

Սակայն ուրիշի անունով ավանդ բացել չի թույլատրվում։ Բայց կա Junior տարբերակ, որը թույլ է տաիս անչափահասների ծնողներին կամ ֆինանսական ներկայացուցիչներին նրանց անունով հաշիվ բացել։ Երեխան 18 տարեկանից կարող է ինքնուրույն տնօրինել միջոցները, իսկ ISA–ի պատանեկան տեսակն ավտոմատ կերպով փոխվում է մեծահասակի։

Հաշվի սեփականատերն իրավունք ունի ցանկացած պահի հանել գումարը։ Միջնորդավճարը կախված է ֆինանսական կազմակերպության պայմաններից։

Կարելի է հաշիվը տեղափոխել այլ բրոքերի մոտ։ Ընթացիկ տարվա խնայողությունների համար միջնորդավճար չի գանձվում։ Ավելի վաղ ներդրված միջոցների տեղափոխումը կարող է ուղեկցվել լրացուցիչ վճարներով՝ կախված ընկերության սակագներից։

Ռուսաստան

фридом выбор счета

Անհատական ներդրումային հաշիվ

Այն հատուկ բրոքերային հաշիվ է, որի օգնությամբ մասնավոր ներդրողները կատարում են ներդրումներ տարբեր ֆինանսական գործիքներում՝ միաժամանակ նվազեցնելով հարկերի չափն ու վերադարձնելով ծախսերի մասը։

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել որոշ առանձնահատկություններ։

– Արտոնությունները հասանելի են միայն այն դեպքում, եթե գումարը պահվում է հաշվում առնվանզ երեք տարի։ Միջոցները վաղաժամ հանելու դեպքում պետք է վերադարձնել պահումներից ստացված միջոցները։

– Չի կարելի բացել մեկից ավելի անհատական ներդրումային հաշիվ, բայց այն կարելի է տեղափոխել այլ բրոքերի մոտ;

– Օրացուցային տարվա համար ներդրումների սահմանաչափը մեկ միլիոն ռուբլի է։

– Հարկային արտոնությունները լինում են երկու տեսակ․

ա) Վճար մուծման համար։ Ներդրողին վերադարձվում է մեկ տարվա ընթացքում հաշվին փոխանցված գումարի 13%–ը։ Տոկոսադրույքը համապատասխանում է եկամտահարկին։ Այդ վճարը կարող են ստանալ բոլոր ավանդատուները, այսինքն պարտադիր չէ ներդրում կատարել արժեթղթերում։ Առավելագույն չափը 52 հազար ռուբլի է։

բ) Վճար ներդրումների եկամտի համար։ Անհատական ներդրումային հաշվի սեփականատերն ազատված է արժեթղթերի 13%–անոց շահութահարկից։ Հաշիվը փակելուց առնվազն երեք տարի անց բրոքերը չի գանձում միջնորդավճար։ Վճարի առավելագույն չափն անսահմանափակ է։

– Անհատական ներդրումային հաշվի սեփականատերը կարող է ներդրումներ կատարել բաժնետոմսերում, պարտատոմսերում, պատրաստի ռազմավարություններում, ինդեքսային ֆոնդերում։

– Անհատական ներդրումային հաշիվն օպտիմալ գործիք է բարձր եկամուտ ունեցող ակտիվներում երկարաժամկետ ներդրումների համար։

– Անհատական ներդրումային հաշվի խնայողությունները, ի տարբերություն դեպոզիտի և խնայողական հաշվի միջոցների, ապահովագրված չեն պետության կողմից։

Եզրակացություն

Ներդրումային հաշվի տեսակները տարբերվում են իրենց ուղղվածությամբ, հասանելիությամբ, օգտագործման մեխանիզմներով։ Դրանք թույլ են տալիս կատարել գործարքներ բորսայում, միջոցներ ներդնել կրթության մեջ, ապահովել կենսաթոշակային և բժշկական ապահովագրություն։ Ներդրողի համար հաշիվ ընտրելիս առաջին հերթին կարևոր է, որպեսզի հաշվի տեսակը համապատասխանի կոնկրետ ֆինանսական նպատակներին և օգուտ բերի։

Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:47
15 Ապրիլի 2024
Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր ռեկորդ է սահմանել
Շոկոլադը շուտով ամբողջ աշխարհում մի քանի անգամ կթանկանա
10:00
12 Ապրիլի 2024
Ինչպես է ֆինանսական կրթվածության մակարդակն ազդում ներդրում կատարելու արդյունավետության վրա
Ֆինանսական կրթվածությունը գիտելիքներն ու հմտություններն են, որոնք թույլ են տալիս կառավարել փողն այնպես, որ հնարավոր լինի հասնել նպատակներին
15:47
11 Ապրիլի 2024
USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ․ USAID–ի ղեկավար
USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ
21:15
09 Ապրիլի 2024
Հայաստանը պետք է դիտարկի ռուսական կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորի խոսքով, Հայաստանը պետք է դիտարկի Ռուսաստանից կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը՝ ի պատասխան ռուսական կողմի նմանատիպ գործողությունների
11:28
04 Ապրիլի 2024
Հայաստանի համար կարևոր խնդիր է տաղանդների և ներդրումների ներգրավումը․ ավստրալացի գրող Բրեթ Քինգ
Նա նաև նշեց, որ Հայաստանում արդեն կա երկու բաղադրիչ տաղանդների և ներդրումների ներգրավման համար
10:00
04 Ապրիլի 2024
Թրեյդերական բառարան նրանց համար, ով ուզում է «գլուխ հանել» ներդրումների աշխարհից
Կպատմենք տարածված արտահայտությունների մասին, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել ֆոնդային բորսայի բառապաշարում
15:24
19 Մարտի 2024
ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հանրապետության բանկերի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
13:04
19 Մարտի 2024
ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար
ՌԲԿ-ն հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
10:00
13 Մարտի 2024
5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը