Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ, ավելի քան 100–ը վիրավոր է (ՎԻԴԵՈ)

22.03.2024, 23:46
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ,  ավելի քան 100–ը վիրավոր է․ ՎԻԴԵՈ
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ,  ավելի քան 100–ը վիրավոր է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մերձմոսկովյան ՝ Crocus City Hall–ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտնել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Հատուկ ծառայությունները օպերատիվ որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Միջոցներ են ձեռնարկվում տուժածներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

Նշենք, որ այսօր հրաձգությունը տեղի է ունեցել մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում «Пикник» խմբի համերգից առաջ։

Անհայտ անձինք, ըստ ականատեսների, սկսել են կրակել սրահում և դահլիճում։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին Crocus City Hall–ում ծխի և պայթյունների մասին։

Հրդեհին տրվել է բարդության բարձր մակարդակ։ Շենքի մոտ մեկ երրորդը կրակի մեջ է, թանձր սև ծուխ է բարձրանում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Շենքից մարդկանց տարհանում են տանիքից, մոտ 100 մարդ տարհանվել է։ Հրդեհը մարելու համար գործի է դրվել ավիացիան։–0–