428.41
4.27
396.05
+4
Եղանակը Երևանում
Հայ

Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)

16:07
22 Մարտի 2024
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ կայացել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Ուրուգվայի պետական օրհներգերը:

Միջոցառմանը մասնակցել են մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների Պալատի նախագահի պաշտոնակատար Գրասիելա Բիանչի Պոլին, Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Մոնտեվիդեոյում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ։

Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է.

«Մեծարգո՛ պարոն նախարար,

մեծարգո՛ տիկին փոխնախագահ,

հարգելի՛ հյուրեր,
տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ երջանկություն և մեծ պատիվ է ողջունել ձեզ այսօր Ուրուգվայում՝ Մոնտեվիդեոյում՝ արդեն պաշտոնապես Հայաստանի Հանրապետության այս փոքրիկ տարածքում։ Ինձ համար կրկնակի և եռակի մեծ պատիվ և երջանկություն է բարձրացնել իմ երկրի՝ Հայաստանի Հանրապետության դրոշը և, ըստ էության, պաշտոնական մեկնարկ տալ Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացմանը։
Գոհունակությամբ պետք է խոստովանել, որ 1992 թվականից ի վեր, երբ մեր երկու երկրները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, մեզ հաջողվել է ջերմ, բարեկամական, գործընկերային հարաբերություններ հաստատել և շատ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն կառուցել։

Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որ երկու երկրների ղեկավարության շրջանակներում կա հստակ ըմբռնում, որ ժամանակն է այդ հարաբերությունները, այդ գործընկերությունն է՛լ ավելի խորացնել, դրանց հիման վրա կառուցել տնտեսական հարաբերություններ, մշակութային կապեր, խթանել մարդկանց միջև կապերը, և սրա համար էր, որ պակասում էր մի կարևորագույն օղակ` երկու մայրաքաղաքներում համապատասխանաբար երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունները։

Եվ այսօր արդեն հպարտությամբ կարող ենք նկատել, որ այդ բացը լրացված է։ Երևանում գործում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է Ուրուգվայի դրոշը, և Մոնտեվիդեոյում գործում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։

Ուզում եմ նաև նշել, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների միջև երկարամյա պատմական ջերմ հարաբերությունների վրա։

Ավելի քան հարյուր տարի առաջ Ուրուգվայն ապաստան տվեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերին և դարձավ տուն այդ հայերի համար, ինչի համար մենք իսկապես մեր երախտիքն ենք հայտնում։ Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ հայերը և նրանց սերունդները կարողացել են ունենալ զարգանալու բոլոր հնարավորությունները և այժմ Ուրուգվայի հասարակության կարևոր, լոյալ և բարգավաճ հատվածն են ներկայացնում։

Եվ հիմա ես ուզում եմ նաև իմ ողջույնը փոխանցել Ուրուգվայում հայ համայնքին և իմ շնորհակալությունը հայտնել նաև նրանց՝ երկու պետությունների միջև կամուրջ լինելու համար։ Եվ նաև դրա շատ առարկայական վկայության համար. այս դեսպանությունը ևս Ուրուգվայում հայ համայնքի պահանջով և ջանքերով է կյանքի կոչվել։

Գիտեք, որ Հայաստանը նաև բարդ շրջանների միջով է անցել հարյուր տարի առաջ և այսօր նույնպես։ Եվ ես ուզում եմ օգտվել այս լավ առիթից և կրկին հայ ժողովրդի երախտիքի խոսքը փոխանցել Ուրուգվայի ժողովրդին, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությանը բոլոր բարդ փուլերում մեր կողքին լինելու համար։

Մենք այսօր այստեղ ենք շատ լավ առիթի համար, և շնորհակալ եմ, որ միացել եք մեզ կիսելու այս ուրախությունը։ Շնորհավորում եմ բոլորիս այս։

Շնորհակալ եմ»։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:15
25 Մարտի 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց
14:53
25 Մարտի 2024
Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում․ ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին. ՎԻԴԵՈ
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
10:44
25 Մարտի 2024
Հայաստանին ցուրտ ճակատ է ներթափանցում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում  տեղումները կլինեն ինտենսիվ,
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ
14:59
22 Մարտի 2024
Կոշտ ձևով ձերբակալել են հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանին. ՔԿ–ն նշում է, թե որ քրվարույթով են նրան ձերբակալել (ՎԻԴԵՈ)
ՀԺԿ–ն խստորեն դատապարտել է «ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ»․ ՎԻԴԵՈ