Հայաստանին ցուրտ ճակատ է ներթափանցում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
25.03.2024,
10:44
Սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ,

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 25-ին կեսօրից հետո դեպի երեկո տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն, հայտնում են ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ
տարածքում կրկին սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային
գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։
Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։–0–