Օդի ջերմաստիճանը կնվազի՝ գիշերը հասնելով +17-ի, հնարավոր է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոնը։
Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15- 18մ/վ։
Հանրապետությունում հուլիսի 2-ին և 7-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-5-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում