Ողբերգական ավտովթար․ Mitsubishi–ն հարվածել է ZIL–ին, 34–ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)

25.03.2024, 13:22
34–ամյա վարորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈ
Ողբերգական ավտովթար․ Mitsubishi–ն հարվածել է ZIL–ին, 34–ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 25-ին, ժամը 08:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

 - рис.1

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 - рис.2

Պարզվել է, որ Արարատյան և Հերացու փողոցների խաչմերուկում «Mitsubishi» մակնիշի (վարորդ՝ Տ. Մ., ծնված 1990 թ․) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Տ․ Մ.-ն տեղում մահացել է։

 - рис.3

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել, ուղղել այն, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ կտրել ավտոմեքենայի վերին հատվածը, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնությանը։–0–