6 կանոն. ինչպես ստիպել օրգանիզմին ավելի ակտիվ այրել ճարպը 40 տարեկանից հետո
11.07.2023,
19:37
Օրգանիզմի նյութափոխանակության արագությունը 40 տարեկանից հետո նվազում է, ինչի հետևանքով մարմինը սկսում է կուտակել ճարպը

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Օրգանիզմի նյութափոխանակության արագությունը 40 տարեկանից հետո նվազում է, ինչի հետևանքով մարմինը սկսում է կուտակել ճարպը: Օտարերկացի բժիշկները պատմում են, թե ինչպես ստիպել օրգանիզմին այդ տարիքում ավելի ակտիվ այրել կուտակվող ճարպը, գրում է medikforum.ru-ն` հղում անելով Telegraph-ի հրապարակմանը:
Փորձագետների խոսքով, միջին տարիքում ճարպի այրման ակտիվ գործընթացին օգնում են վեց կանոններ:
1. Ձգտել որակյալ քնի: Մասնագետները խորհուրդ են տալիս քնել նվազագույնը 7 ժամ և ննջասենյակում չպահել գաջեթներ, ինչպես նաև անջատել լուսամփոփները:
2. Օգտագորխել առողջ ճարպեր: 40-ից հետո բարեկազմությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում կանոնավոր ուտել ընկույզ, արևածաղկի սերմեր, ավոկադո, ձիթայուղ: Բայց կարևոր է չչարաշահել, քանի որ դրանք կալորիական են:
3. Ավելի շատ բանջարեղեն, կանաչի, պտուղներ և հատապտուղներ ուտել: Մասնավորապես` սպանախ, կաղամբ, քաղցր պղպեղ, լոլիկ, դդմիկ, ազնվամորի, մոշ:
4. Նվազագույնի հասցնել ռաֆինացված ածխաջրատների գործածումը: Նախևառաջ, պետք է վերահսկել ալկոհոլի և անուշեղենի օգտագործումը:
5. Կիրառել ինտերվալային սննդառություն: Այս համակարգը ենթադրում է կալորիաների ցերեկային նորմի օգտագործում 8 ժամի ընթացքում` մնացած 16 ժամերին պետք է խուսափել սննդից:
6. Ֆիզիկապես ակտիվ լինել: Մասնագետները նշում են, որ ֆիզիկական վարժությունները բջիջներն ու մկաններն ավելի զգայուն են դարձնում ինսուլինի նկատմամբ, ինչը շատ կարևոր է նորմալ քաշը պահելու համար: -0-