Սեխը կարող է կանխարգելել մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացումը

09.07.2025, 21:31
Մասնագետները նշել են սեխի օգտակար հատկությունները մի շարք վտանգավոր հիվանդությունների կանխարգելման համար
Սեխը կարող է կանխարգելել մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սեխը պարտադիր պետք է ներառել ամառային սննդակարգում՝ սրտի հիվանդությունների և մի շարք այլ վտանգավոր հիվանդությունների զարգացումը կանխելու համար։ Սննդաբան Մարտա Ֆիգերասը 20minutos-ին տված հարցազրույցում կիսվել է իր խորհուրդներով, նրա խոսքերը մեջբերում է Lenta.ru-ն։

«Սեխը պարունակում է ադենոզին՝ մի նյութ, որը կանխում է տրոմբների առաջացումը, ստենոկարդիան և կաթվածը: Այս մթերքը ասկորբինաթթվի և B վիտամինի աղբյուր է, որը նպաստում է նյարդային համակարգի թուլացմանը: Այս բոլոր օգտակար հատկությունները նպաստում են սրտի ավելի լավ գործունեությանը և պաշտպանում այն», - պարզաբանել է փորձագետը։

Կատալոնիայի ցանցաթաղանթի առողջության ինստիտուտին կից գործող Բարսելոնայի ակնաբուժական կենտրոնի մասնագետները նշել են, որ սեխը նվազեցնում է տեսողության մի քանի խնդիրների, այդ թվում՝ կատարակտի զարգացման ռիսկը՝ շնորհիվ այն բանի, որ այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: