Երևանի Խամաճիկների պետական թատրոնն արժանացել է ոսկե մեդալի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում

09.07.2025, 19:21
Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով
Երևանի Խամաճիկների պետական թատրոնն արժանացել է ոսկե մեդալի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում:

«Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, որը համարվում է աշխարհի լավագույն սիրո պատմություններից մեկը։

Խամաճիկների թատրոնի պարզ և ընկալելի բեմադրության շնորհիվ ներկայացումը դրական ընդունելության է արժանացել թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների կողմից:

Ներկայացումը բարձր են գնահատել նաև տիկնիկային արվեստի մասնագետները: Փառատոնը հանդիսանում է տիկնիկագործների միակ բարեգործական փառատոնը և անցկացվում է 1993 թվականից: