420.79
4.21
388.47
+11
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է

14:38
25 Մարտի 2024
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 24-ին, ժամը 11.19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Խորեն Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի մի տնից բուժօգնության է տեղափոխել կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով՝ 64-ամյա և կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով՝ 30-ամյա կանանց, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.30-ին նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հարևան երկու կանանց և դիմել փախուստի:

Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում 40-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 64-ամյա կինը մահացել է:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 20.20-ին 40-ամյա տղամարդը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ռեստորանային համալիրներից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու և մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը և ներկայացվել են քննչական բաժին:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, նշել են, որ վիրավորները մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տ. Մ.-ն, ով օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
05 Ապրիլի 2024
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է (ՎԻԴԵՈ)
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է․ ՎԻԴԵՈ
12:16
05 Ապրիլի 2024
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել․ ՎԻԴԵՈ
10:25
05 Ապրիլի 2024
Սարսափելի ավտովթար Արմավիրի մարզում․ մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ․ ՖՈՏՈ
21:15
04 Ապրիլի 2024
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
14:23
04 Ապրիլի 2024
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՖՈՏՈ
11:24
04 Ապրիլի 2024
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
09:55
04 Ապրիլի 2024
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի․ ՖՈՏՈ
20:25
03 Ապրիլի 2024
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
10:49
03 Ապրիլի 2024
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով բախվել է Opel–ին և վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
21:15
02 Ապրիլի 2024
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ հայհոյել ու ծեծել են իրար
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ ծեծել են իրար, նրանց բերման են ենթարկել
16:07
02 Ապրիլի 2024
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը