Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
02.04.2024,
09:45
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–