Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
24.03.2024,
22:38
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մարտի 24-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արտաշատի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի տներից մեկում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Պարեկներն ու ոստիկանները Զոհրաբի փողոցում հայտնաբերել են ատրճանակից կրակված թվով 6 պարկուճ, իսկ Իսակովի փողոցում՝ կրակված 1 գնդակ։
Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Տիգրան Բ․-ն է։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են ենթադրյալ սպանության փորձ կատարողի ինքնությունը, ով ոստիկանների ու պարեկների կողմից տաք հետքերով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-