437.27
4.41
404.32
-8
Եղանակը Երևանում
Հայ

Քաղաքական հեղափոխությունից դեպի տնտեսական. ինչպե՞ս հանդես եկավ Հայաստանը Դավոսյան համաժողովին. փորձագիտական կարծիքներ

18:37
29 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Շվեյցարական Դավոս քաղաքում հունվարի 21-ից 25-ը կայացավ արդեն ավանդական դարձած միջազգային տնտեսական համաժողովը: Փորձագետները արդեն հասցրել են նշել, որ այս համաժողովը թողեց երկակի տպավորություն: Մի կողմից, մասնակիցները, ինչպես և նախկինում, փորձեցին առաջիկա մեկ տարվա համար միտումներ ձևավորել համաշխարհային քաղաքականության և տնտեսության ոլոտներում: Մյուս կողմից, համաժողովը նորից ցույց է տվեց, որ համաշխարհային քաղաքականության կարևորագույն միտումն այօսր, ինչպես նաև վերջին մի քանի տարիների ընթացքում, առանցքային պետութունների միջև փոխըմբռնման բացակայությունն է: 

Համաժողովի օրակարգը բավականին հագեցած էր, սակայն ինչպես պաշտոնական միջոցառումների, այնպես էլ կուլուարներում քննարկումների հիմնական թեման բրեքսիթն էր (Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրոպական Միությունից), ավելի ճիշտ` դրա հետևանքները և ազդեցություը համաշխարհային քաղաքականության և տնտեսության վրա: 

Համաժողովի ևս մեկ առանձնահատկությունն այն էր, որ ի տարբերություն նախորդ տարիների, համաժողովին տարբեր պատճառներով չէին մասնակցում համաշխարհային առաջնորդները: Չկային ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը, Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Սակայն նշենք, որ Դավոս այցելեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանը, ով գագաթաժողովի շրջանակում ներկայացրեց երկրում ժողովրդավարական հասարակության ձևավորման իր տեսլականը և երկրի զարգացման հիմնական ուղղությունները:

Պետք է նշել նաև, որ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի նախաշեմին ՀՀ վարչապետն առաջին անգամ հրապարակեց իր հոդվածը համաժողովի կայքում, որում ներկայացրեց նաև Հայաստանի ապագայի իր տեսլականը:

Դավոսում վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ ունեցավ` սկսած Mitsubishi Heavy Industries–ի, JICA–ի և eBay–ի ղեկավարության հետ մինչև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպումը:

Հայաստանի համար համաժողովի հիմնական արդյունքները սահմանելու համար «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը զրուցել է Հայաստանի և Ռուսաստանի մի շարք փորձագետների հետ, որոնք ներկայացրել են Դավոսի տնտեսական համաժողովի հիմնական ուղերձների իրենց տեսլականը:

Александр Искандарян

Ըստ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկադարյանի, նման համաժողովները թույլ են տալիս երկրի նոր իշխանություններին պատմել նոր միտումների մասին, ինչպես նաև թույլ են տալիս ծանոթանալ տնտեսական և քաղաքական տարբեր ուղղություններին:

«Այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանափոխոթյուն է տեղի ունեցել, պետք է փորձեկ տարբեր հարթակներոմ ցուցադրել նոր մարդկանց, երկրի զարգացման նոր միտումները: Սակայն միաժամանակ չեմ կարծում, որ Դավոսում հենց Հայաստանն է դարձել քննարկումների հիմնական թեման: Սակայն որոշ տնտեսական դերակատարների հետ կայացած հանդիպումներն ուղղված էին իրավիճակին ծանոթանալուն, ինքն իրենց ներկայացնելուն», -ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ նմանատիպ գագաթնաժողովների շրջանակում շփման և ծանոթությունների այսպիսի ձևաչափերի օգտագործումը տարածված պրակտիկա է, որը հաճախ կիրառում են, այդ թվում` ոչ մեծ պետությունների ներկայացուցիչները։ 

Կովկասի ինստիտուտի տնօրենն ավելացրեց նաև, որ ընդհանուր առմամբ նմանատիպ ֆորումներից, ինչպիսին, օրինակ, Դավոսինն է, չարժե առանձնահատուկ արդյունքներ սպասել, քանի որ գագաթնաժողովը դա չի էլ ենթադրում, այն մեծ հաշվով շփման հարթակ է։ 

Իսկանդարյանն ասաց, որ ֆորումում հանդիպում են բիզնես և քաղաքական շրջանակների ներկայացուցիչները ողջ աշխարհից և տնտեսական միտումների վերաբերյալ կարծիքներ են փոխանակում։

Փորձագետի կարծիքով, այսօր այս միտումները քիչ թե շատ հասկանալի են` իրավիճակը բարդ է, ինչի մասին են վկայում նավթի գների բավականին բարդ դինամիկան և հիմնական դերակատարների միջև հակասությունների առկայությունը։

Мецо Игитян.jpg

Strategy Foundation–ի նախագահ Մեցո Իգիթյանն իր հերթին «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց, որ Դավոսի ֆորումը կարևոր էր հանրապետության համար որպես հարթակ, որտեղ կրկին հստակ հայտարարվել է Հայաստանի` որպես զարգացող տնտեսություն ունեցող ժամանակակից պետության կայացմանն ուղղված տնտեսական լուրջ բարեփոխումների իրագործման ձգտման մասին։

«Գագաթնաժողովի շրջանակում իր հարցազրույցներից մեկում Հայաստանի վարչապետն ասել է, որ երկիրը քաղաքական հեղափոխությունը տնտեսականի վերածելու անհրաժեշտություն ունի, և սա ամենակարևոր ազդակն է, որը վկայում է այն մասին, որ նոր կառավարությունը մտադիր չէ սահմանափակվել եղածով և կշարունակի իրագործել վերջին տարիներին լճացող հայկական տնտեսության առողջացմանն ուղղված քաղաքականությունը»,– ասաց Իգիթյանը։

Strategy Foundation–ի նախագահի խոսքով, ֆորումի կարևորագույն նշաձողն է այն գաղափարը, որ Հայաստանը ձգտում է համագործակցել իր բոլոր օտարերկրացի գործընկերների հետ և առճակատման չի գնում մի դերակատարի հետ` ի շահ մյուսի հետ գործակցության։

Նա մասնավորապես, հիշեցրեց, որ Դավոսում Փաշինյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ։ Բանկն իր աջակցությունն է հայտնել Երևանին ծրագրված տնտեսական բարեփոխումների անցկացման հարցում։ Հայաստանի վարչապետը նաև քննարկել է մի շարք նախագծեր Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ։

«Սա լավ ազդանշան է, որ երկիրը պատրաստ է բոլոր կողմերի հետ կառուցողական երկխոսության»,– ասաց Իգիթյանը։

Փորձագետը նաև ասաց, որ տնտեսական խոշորագույն ֆորումին մասնակցությունը կարող է Հայաստանի համար շատ կարևոր լինել հետագա ներդրումների, առաջադեմ նախագծերի, տնտեսության բարելավման տեսանկյունից։

Гагик Макарян

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն իր հերթին նշեց, որ նման համաժողովներն ունեն մեկ կարևոր առաքելություն` բարձրացնել երկրի ճանաչվածությունը։

«Դինամիկ փոփոխվող աշխարհի ժամանակակից պայմաններում Դավոսի նման համաժողովների նշանակությունն աճում է, քանի որ երկրների առաջնորդները, գործարար շրջանակները գագաթնաժողովի ժամանակ կարողանում են քննարկել և ներկայացնել այն, ինչ ի վիճակի են առաջարկել միմյանց», – հայտարարեց նա։ 

Մակարյանը նաև նշեց, որ Հայաստանի ներկայությունը գագաթնաժողովի շրջանակում շատ կարևոր էր նաև այն պատճառով, որ «մենք հերթական անգամ փորձեցինք ներկայացնել մեր երկիրը` որպես գրավիչ վայր ներդրումների համար»։

«Մենք ներկայացրեցինք մեր «թավշյա հեղափոխության ձեռքբերումները, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները», – նշեց Մակարյանը։

Նա պարզաբանեց, որ բազմաթիվ միջազգային կորպորացիաներ այս կամ այն երկրում իրենց միջոցները ներդնելուց առաջ ուշադիր ուսումնասիրում են, թե այնտեղ որքան արդյունավետ են իրականացվում ՄԱԿ–ի մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հիմնական կոնվենցիաները։

«Եվ եթե մենք, պայքարելով կոռուպցիայի դեմ, նախադրյալներ ենք ստեղծում, որպեսզի մարդու իրավունքները դառնան գերիշխող երկրում, ապա կորպորացիաները շահագրգռված կլինեն ներդրումներ կատարել», – հայտարարեց Մակարյանը։

Նրա խոսքով, նման համաժողովների երկրորդ կարևոր կողմն այն է, որ հնարավորություն է ստեղծվում ծանոթանալ միանգամից մի քանի պետությունների ղեկավարների, խոշոր միջազգային կորպորացիաների առաջնորդների հետ։

«Եթե մենք ուշադրություն դարձնենք, թե որքան թանկ արժեն այս կամ այն երկիր կատարվող այցերը և քանի ղեկավարների հետ կարելի է ծանոթանալ մեկ տարվա ընթացքում, ապա կնկատենք դավոսյան հարթակի բացառիկությունը», – հայտարարեց նա։

Շարունակելով թեման` Մակարյանը նշեց, որ վարչապետ Փաշինյանը համաժողովի շրջանակում շփվեց առնվազն 4–5 պետությունների ղեկավարների և կորպորացիաների ղեկավարների հետ։ 

«Ստանալով համապատասխան տեղեկատվություն Հայաստանի մասին` նրանք կկարողանան կոչ անել տեղական բիզնեսին, որպեսզի նրանք ակտիվացնեն կապերը Հայաստանի հետ, ինչն իր հերթին կարող է հանգեցնել ապրանքաշրջանառության աճի, իսկ հետագայում` երկրի տնտեսություն արվող ուղիղ ներդրումների», – հայտարարեց Մակարյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը