Դիակի վրա եղել են կենդանիների կողմից հոշոտման հետքեր․ հայտնաբերվել է 25 օր անհետ կորած որոնվող 50–ամյա տղամարդու դին
27.02.2024,
11:35
Դիակի վրա եղել են կենդանիների կողմից հոշոտման հետքեր

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 1-ին հաղորդվել էր 1974 թ. ծնված Վահագն Մելքոնյանի անհետ կորելու մասին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Փետրվարի 25-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական թաղամասում գետնին ընկած է դեմքը վնասված մի քաղաքացի:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Բուլղարական 2-րդ ավանի հարակից հանդամասի ձորակում հայտնաբերել է մոտ 50 տարեկան տղամարդու դիակ:
Նշված վայր է հրավիրվել անհետ կորած Վահագն Մելքոնյանի եղբայրը: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը եղբոր դիակն է:
Դիակի վրա տեսանելի էին կենդանիների կողմից հոշոտման հետքեր: Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-