Փաշինյանը` Ալիևի հետ հանդիպման մանրամասների մասին. գաղտնի բանակցություններ չեն եղել (ՎԻԴԵՈ)
23.01.2019,
17:09
Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը չի ընթացել ղարաբաղյան կարգավորման շուրջ պաշտոնական բանակցությունների ձևաչափով:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը չի ընթացել ղարաբաղյան կարգավորման շուրջ պաշտոնական բանակցությունների ձևաչափով, չորեքշաբթի ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախօրեին Դավոսում կայացել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, որը տևել է մեկուկես ժամ։ «Սա մեր երրորդ հանդիպումն էր Իլհամ Ալիևի հետ։ Ոչ մի նախնական պայմանավորվածություն, ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, չի եղել»,– ասաց Փաշինյանը Faceboоk–ի իր էջի ուղիղ եթերում։
Հանդիպումների ձևաչափերի մասին
«Հաճախ միջազգային հարթակներում ստեղծվում է մի իրավիճակ, երբ մենք միմյանց ընդառաջ ենք գնում։ Եվ այդ իսկ պատճառով որոշվեց, որ նմանատիպ միջոցառումների ընթացքում մենք չպետք է խուսափենք հանդիպումներից, իսկ եթե խոսակցության առիթ կա` հանդիպենք և զրուցենք։ Առավել ևս, որ նման հանդիպումները պաշտոնական չեն կամ բանակցային լայնածաված գործընթացի մեկնարկ չեն»,– ասաց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց, որ Դավոսում Ալիևի հետ հանդւպումը կայացել է հենց այդպիսի սցենարով։
Ֆորումի կազմակերպիչները նախապես հետաքրքրվել են հանդիպելու հարցում նրանց վերաբերմունքի մասին։
«Մենք Ադրբեջանի նախագահի հետ պատասխանեցինք, որ դեմ չենք հանդիպելուն և զրուցեցինք ոչ պաշտոնական միջավայրում»,– ասաց Փաշինյանը։
Ինչի՞ մասին էին խոսում
«Ինչ վերաբերում է նրան, թե ինչի մասին է խոսվել մեր հանդիպումների ժամանակ, ապա դրանց բովանդակությունը կապված է բանակցային գործընթացի պատմության հետ։ Անշուշտ, քննարկում ենք նաև կարգավորման հնարավորությունները, բանակցությունների պայմանները կամ հնարավորությունների բացակայությունը»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ բանակցությունների կոնկրետ դետալներ չեն քննարկվել։ Կատարվել է մտքերի փոխանակություն բանակցային գործընթացի և հավանական շփումների մասին։
«Ընդգծեմ, որ քննարկումների առանցքն այն էր, ինչի մասին մենք հայտարարել ենք բաց և հրապարակային»,– ասաց նա։
«Դավադրության» մասին
Փաշինյանը միաժամանակ անընդունելի համարեց քաղաքական տարբեր գործիչների կամ քաղաքագետների որոշ հայտարարություններ կամ մեկնաբանություններ իբր գաղտնի բանակցությունների և նույնիսկ դավադրության մասին։
«Հույս ունեմ, որ մեր պայմանավորվածությունը չի ընկալվի որպես դավադրություն։ Աբսուրդային է նույնիսկ մտածել դրա մասին։ Դա կապված է իրավիճակի սխալ ընկալման հետ»,– ընդգծեց նա։
Վարչապետի խոսքով, բնական է այն, որ պետության յուրաքանչյուր ղեկավար ցանկացած հանդիպման կամ զրույցների ժամանակ ելնում է բացառապես իր պետության և ժողովրդի շահերից, և որևէ դավադրության մասին մտածելը նշանակում է սխալ գնահատել իրավիճակը։
Պատմական տեղեկանք
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Загружается новость ...
"Право"