Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
28.02.2024,
22:53
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին ժամը 12։00-ին և ավարտվել 28.02.2024 թվականին ժամը 12։52-ին։
Ինչպես հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։
Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված 7 համարանիշերով կազմել է 156.200.000 դրամ։
Օրերս Սարգսյանը հերքել էր 00oo000 համարանիշն աճուրդում 121 միլիոն դրամով (300 հազար դոլար) վաճառելու լուրերը։ Այս մասին տեղեկություն էր հայտնվել «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում, սակայն ավելի ուշ հերքվել էր։–0–