437.67
4.35
404.35
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս գնահատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը. ներկայացնում ենք քաղաքագետների կարծիքներ

19:24
11 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն օրերս հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի նախապատրաստվող հանդիպման կապակցությամբ։

Վկայակոչելով ՄԽ ձևաչափում կարգավորման գործընթացի էության վերաբերյալ վերջերս արված որոշ հակասական հայտարարությունները` համանախագահները հաստատում են, որ արդար և կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք։

«Ակտում պետք է ներառվեն նաև լրացուցիչ տարրեր, որոնք առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից 2009–2012թթ.–ին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք», – նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի ապագա սահմանումը հնարավոր է ժողովրդի` իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության միջոցով։ Ամրագրված է նաև բոլոր ներքին տեղահանված և փախստականների իրավունքը` վերադառնալու իրենց բնակության նախկին վայրը, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք կներառեն խաղաղարար գործողություններ։

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանեց համանախագահների հայտարարությունը։ ԱԳՆ–ից հայտարարեցին, որ Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը և սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը:

Համանախագահների հայտարարությունն առաջացրեց քննարկումների մեծ ալիք ինչպես բնակչության, այնպես էլ փորձագիտական հանրության շրջանում։ Հայտարարության մանրամասներից «գլուխ հանելու» համար «Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմեց հայ փորձագետներին, ովքեր վերլուծեցին ոչ միայն փաստաթուղթը, այլև ներկայացրեցին իրենց տեսլականը բանակցային գործընթացի դինամիկայի և վիճակի մասին։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ կա մի մեծ խնդիր. այն «անձնավորված չէ», հայտարարության մեջ նշված չեն այս կամ այն կետերի կոնկրետ հասցեատերերը (բանակցությունների ձևաչափի փոփոխություն, ուժի կիրառման սպառնալիք, խմբգր.)։

«Այն, որ համանախագահները չեն անում հասցեական հայտարարություններ, միշտ հանգեցնում է բացասական հետևանքների։ Այնտեղ, մասնավորապես, նշված է, որ հակամանախագահները կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ ռազմատենչ հայտարարություններից։ Սակայն մենք կարող ենք փաստել, որ նման հայտարարությունները, մաքսիմալիստական մոտեցումը հատուկ է հենց Ադրբեջանին», – նշեց Հովհաննիսյանը։

Փորձագետը նաև ընդգծեց, որ հայկական կողմն, ի տարբերություն պաշտոնական Բաքվի, միշտ եղել է կառուցողական և բաց երկխոսության համար։

«Ինչպես հայտնի է, Բաքուն հրաժարվել է անգամ այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների իրականացումից։ Նման պայմաններում դառնում է ակնհայտ, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության։ Ավելին, նրա ռազմատենչ հայտարարությունները հաճախ ուղղված են լինում, որպեսզի նախօրոք հնարավոր լինի կանխորոշել բանակցային գործընթացի ելքը», – նշեց նա` ընդգծելով, որ այս համատեքստում համանախագահներից պահանջվում է ավելի շատ կոնկրետությունը սեփական հայտարարություններում։

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովն իր հերթին նշեց, որ այս հայտարարությունը հարկավոր է դիտարկել որպես ուղերձ երկու կողմերին, ինչպես նաև համաշխարհային հանրությանն այն բանի կապակցությամբ, թե ինչպես են համանախագահներն այսօր տեսնում բանակցային գործընթացը, դրա հնարավոր շարունակությունն ու խնդիրները։

«Նշվում են այն սկզբունքները, որոնք կարող են հիմք դառնալ հակամարտության կարգավորման համար։ Կարևոր է նաև նշել, որ յուրաքանչյուր հայտարարագրված կետ պարզապես առաջարկ չէ։ Դրա հետևում «կանգնած են» բանակցություններ այն բանի շուրջ, թե կողմերից յուրաքանչյուրն ինչպես է տեսնում հակամարտության լուծումը։ Ընդ որում, անգամ այստեղ ակնհայտ են դառնում բանակցային գործընթացի կողմերի հակասությունները», – հայտարարեց Մարկարովը։
Նրա խոսքով, հայտարարությունից երևում է, որ Մինսկի խումբը չի տեսնում բանակցային ձևաչափի փոփոխության հնարավորություն առանց բոլոր ներգրավված կողմերի նախնական համաձայնեցման (սկսած 2018 թվականի մայիսից` վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ բանակցային սեղանի շուրջ պետք է վերադառնա պաշտոնական Ստեփանակերտը` խմբ.)։

Загружается новость ... "Право"

«Սա մեսիջ էր հայկական կողմին, բայց ազդանշան էր նաև պաշտոնական Բաքվին, որով համանախագահները հերթական անգամ կոչ են արել հրաժարվել ոչ միայն ուժի կիրառումից, այլ նաև ուժի կիրառման սպառնալիքներից»,– նշել է Մարկարովը։

Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը միաժամանակ կարծում է, որ տվյալ հայտարարության և բարձր մակարդակով հանդիպման նախապատրաստման նպատակը ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերակենդանացումն է կամ վերագործարկումը։

«Իրականում Մինսկի խումբը զգալիորեն սառեցված էր։ Իսկ այժմ քայլեր են ձեռնարկվում խմբի ակտիվ աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,– ասել է քաղաքագետը։

Ինչ վերաբերում է հայտարարության այն մասին, որտեղ խոսվում է առանց բոլոր կողմերի համաձայնության բանակցային ձևաչափի փոփոխության անհնարինության մասին, ապա դա, նրա խոսքով, կարող էր ուղղված լինել և պաշտոնական Երևանին, և պաշտոնական Բաքվին։

«Սակայն ակնհայտ է, որ հայտարարության տվյալ մասը վերաբերում է նաև նրան, որ Ադրբեջանը հստակ հասկացրել է, թե չի համաձայնելու Ստեփանակերտի մասնակցությանը բանակցություններին։ Բայց նրանք դրան համաձայն չեն արդեն քառորդ տարի, իսկ բանակցությունները շարունակվում են»,– նշել է Կովկասի ինստիտուտի տնօրենը։

Նա ընդգծեց, որ այսօր կարևոր է վերագործարկել բանակցային գործընթացը, և հենց դրա համար էլ պետք է առաջին դեմքերի հանդիպում, որի նախաշեմին էլ արվել է նշված հայտարարությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը