Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
19:37
23 Փետրվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էլեկտրաշչակ է գործարկվելու։
«Փետրվարի 26-ին ժ.15:00-15:30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվող «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպում և իրականացում հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության նախապատրաստական փուլում գործարկվելու է էլեկտրաշչակ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ