ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
24.02.2024,
17:55
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշվում է ՔՊ–ի Facebook–յան էջում։
Վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը պաշտոնանկ է արվել 2024 թվականի փետրվարի 14-ին։-0-