Արցախի զինծառայողների սննդի մատակարարումը վստահվել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

08.12.2019, 12:00
Հայկական ռեստորանային ոլորտի  առաջատարներից մեկը`«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը, թարմացրել է Արցախի զինծառայողների սննդի կազմակերպման համակարգը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Արցախի զինծառայողների սննդի մատակարարումը վստահվել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2019  թվականի փետրվար ամսին ՀՀ պաշտպանության նախարարության որոշմամբ Հայաստանի զինված ուժերի զորամասերում և դիրքերում զինծառայողների սննդի կազմակերպումը փորձնական ծրագրով վստահվեց մասնավոր կազմակերպություններին, որոնցից մեկը հայկական ռեստորանային ոլորտի  առաջատարներից «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն է: 

 - рис.1

Ուտեստների արագ պատրաստման ու որակի բարելավման նպատակով  ընկերությունն Արցախի զորամասերում կատարել է խոհանոցային տեխնիկայի և սպասքի վերազինում, ճաշարանային հատվածի թարմացում՝ ներդնելով բարձրակարգ և ժամանակակից նորագույն սարքավորումներ և հարմարություններ

 - рис.2

Ճաշացանկը մշակելիս «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը ուսումնասիրել է տարբեր երկրների փորձը և նորմատիվները: Գլխավոր նպատակը սննդի որակն ու տեսականին ապահովելն է:

 - рис.3

Զինվորները ստանում են երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք: Ճաշացանկն առանձնանում է ուտեստների բազմազնությամբ. զինվորներին մատուցվում են տարբեր տեսակի տաք ուտեստներ և աղցաններ, կաթնամթերք, քաղցրավենիք, թխվածքներ, միրգ: 

 - рис.4

Ի սկզբանե ռեստորանային ոլորտ մուտք գործելիս «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր առջև նպատակ էր դրել օգտագործել էկոլոգիապես մաքուր և բնական մթերք, տեղական արտադրանք: Մսամթերքը պատրաստվում և մատակարարվում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կողմից ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից հաստատված ԳՕՍՏ և ՏՊ չափանիշներին համապատասխան:

 - рис.5

Ընկերությունը ծրագրի շրջանակում համագործակցում է Արցախի և Հայաստանի ֆերմերային տնտեսությունների ու անհատների հետ: 

 - рис.6

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության թիմում ընդգրկված են բժիշկ-սննդաբաններ, ովքեր հետևում են սահմանված նորմերին: Հստակեցված է նաև չափաքանակը՝ հաշվի առնելով կալորիականությունն ու օգտակարությունը:

Ծրագրի արդյուքնում  արդեն բացվել է շուրջ 150 նոր աշխատատեղ, իսկ ընդհանուր  նախատեսվում է 300 աշխատատեղ՝ 150-200 հազար դրամ միջին աշխատավարձով։

 - рис.7

Ընկերությունը ձևավորել է աշխատանքային խումբ, որը գործուղվել է Արցախի զորամասեր՝ վերապատրաստելու և օգնելու իրենց գործընկերներին մասնագիտական հմտությունները կատարելագործելու հարցում։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը պատրաստակամությամբ ներդրել է բոլոր ջանքերը ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող զորամասերի զինծառայողների համար սննդի կազմակերպման աշխատանքներում: Սա ընկերության համար առաքելություն և պատիվ է, այլ ոչ թե  բիզնես  կամ պարզապես աշխատանք:

 - рис.8

2020  թվականի  առաջին 6 ամիսների ընթացքում ծրագիրն ամբողջությամբ ավարտին կհասցվի  և այլ զորաամսերում ևս կիրականցվի  սննդի մատակարարում նույն սկզբունքներով:–0–