436.74
4.42
403.98
+9
Եղանակը Երևանում
Հայ

Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը

15:46
28 Փետրվարի 2024

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտից ուժի մեջ են մտնում ՀՀ էլեկտրոնային առողջապահական համակարգի փոփոխությունները, ըստ որոնց ընդլայնվում է էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկը։ Մարտի 1-ից բացառապես էլեկտրոնային դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, պատվաստանյութեր, միզոպրոստոլ պարունակող դեղեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշել է, որ էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրումը կատարվում է փուլային տարբերակով։ Ներդրման գործընթացը սկսվել է 2022 թվականի հուլիսից։

«Սկզբում էլեկտրոնային դեղատոմսով բաց են թողնվել կենտրոնական գնումներով ստացվածները։ Ասեմ, որ դա մեկնարկել ենք մեկ պոլիկլինիկայի բազայի հիման վրա, որպեսզի վեր հանվեն տեխնիկական խնդիրները։ Այնուհետև այն տարածվել է Հայաստանի ամբողջ առաջնային օղակի վրա։ Երկրորդ փուլով արդեն ներդրվել է անվճար և արտոնյալ պայմաններով ստացված դեղերի դուրսգրման բաղադրիչը։ Արդեն այս փուլում որոշ դեղեր դուրս կգրվեն միայն էլեկտրոնային եղանակով», – ասել է Արտակ Ջումայանը։

Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը տեղեկացրել է, որ համապատասխան գործիքակազմը ներդրված է, թվային համակարգն ամբողջությամբ պատրաստ է։

«Համակարգն աշխատելու է հետևյալ սկզբունքով. բժիշկն էլեկտրոնային տարբերակով՝ «Արմեդ» համակարգի միջոցով, դուրս է գրելու դեղը, նշելու է դեղի ազդող նյութը, անհրաժեշտ քանակը, որից հետո բուժառուն գնում է դեղատուն, որտեղ էլ քաղաքացու անունով փնտրվում է դեղատոմսը։ Այսինքն՝ դեղատանը դեղատոմսը հասանելի չէ, քանի դեռ բուժառուն չի դիմել իրեն։ Ստեղծված է համապատասխան գործիքակազմ, որ դեղատան աշխատողն այդ հարթակում նշի, թե քանի դեղ է տրամադրել բուժառուին։ Դա նշանակում է, որ բուժառուն պարտավորված չէ հենց սկզբից մի անգամից ամբողջ նշանակած դեղը գնել։ Բուժառուն շարունակելու է ունենալ դեղերը մաս-մաս գնելու հնարավորություն։ Դեղատոմսն ամբողջությամբ փակված կհամարվի այն ժամանակ, մինչև բուժառուն դեղատոմսով նշված բոլոր դեղերը կգնի», – ասել է Ծաղկանուշ Սարգսյանը։

Պարտադիր պայման է, որ բուժառուն դեղատուն ներկայանա անձը հաստատող փաստաթղթով։ Եթե ամեն դեպքում ինչ-ինչ հարցերով պայմանավորված բուժառուն չի կարող մոտենալ դեղատուն, ապա բժիշկը կարող է լիազորված անձի տվյալները ևս մուտքագրել համակարգ, որից հետո վերջինս, ևս անձը հաստատող փաստաթղթով, կարող է արդեն դեղատնից գնել դեղը։

Էլեկտրոնային դեղատոմսը սպասարկելու համար դեղատան բոլոր աշխատողները պետք է գրանցված լինեն «Արմեդ» համակարգում։ Հարցերի դեպքում կարող են զանգահարել «Արմեդ»-ի զանգերի կենտրոն, որն աշխատում է 24 ժամ, կամ կարող են զանգահարել առողջապահության նախարարություն՝ համապատասխան ուղեցույցներին ծանոթանալու համար։ Պատասխանատուները տեղեկացրին, որ դեղատները որևէ գումար չեն ծախսելու։ Ընդամենն անհրաժեշտ է համակարգիչ և ինտերնետ, որևէ այլ ներդրում դեղատան կողմից չի պահանջվում։

Էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրումը հնարավորություն կտա արդյունավետ վերահսկել դեղերի շրջանառության ամբողջ հետագիծը՝ դեղը Հայաստան մուտք գործելու պահից մինչև բուժառուին հասնելը, դեղի բարդությունները, վատ ազդեցությունը և այլն։ Դրանից բացի, բուժառուների բժիշկների համար կհեշտացվի գործընթացը, կկրճատվի թղթային շրջանառությունը, ինչպես նաև ժամանակը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ
15:46
01 Մարտի 2024
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել է 400 հազ․ դրամ կաշառք․ ՄՍԾ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր են բացահայտվել
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել ու ստացել են 400 հազ․ դրամ կաշառք
14:50
01 Մարտի 2024
Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ․ Սուրենյան
Սուրենյանը նշել է, թե ինչ եղանակ է սպասվում մարտին
14:03
01 Մարտի 2024
Երևանի կենտրոնում ռեստորանի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի Տերյան փողոցում ռեստորանի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
13:19
01 Մարտի 2024
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը