420.2
4.23
390.99
+8
Եղանակը Երևանում
Հայ

Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

18:42
01 Մարտի 2024
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Byblos

«Ինչո՞ւ է հաջողությունը պահպանելն այդքան դժվար»։ Քրիստենսենն իրեն մտահոգող այս և շատ այլ հարցերի պատասխանները տվել է նորարարության մասին պատմող ամենակարևոր գրքերից մեկում։ «Նորարարի երկընտրանքը» պատմում է պահպանող և հեղափոխական տեխնոլոգիաների մասին, բացատրում, թե ինչու են կայացած ընկերությունները սկսում անկում ապրել, և առաջարկում պարզ լուծումներ, որոնք միտված են բավարարելու դժգոհ կամ անտեսված հաճախորդների պահանջները։

Byblos

Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 28-ին՝ Բանկի և «Անտարես» հրատարակչության ներկայացուցիչների ու գրքասերների մասնակցությամբ։ «Անտարես» մեդիա հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց գիրքի կարևոր ուղերձները, ինչին հետևեց քննարկում հյուրերի հետ։

Միջոցառմանը ներկա էր Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը ներկայացրեց Բանկի՝ իմաստալից կրթական ծրագրեր ֆինանսավորելու և նախագծին աջակցելու որոշումը։

Byblos

«Բիբլոս Բանկ Արմենիայի և «Անտարես» հրատարակչության միջև համագործակցության նպատակն է հայ ընթերցողի գրադարանը ևս մեկ կարևոր գրքով հարստացնելը։ Վստահաբար, «Նորարարի երկընտրանքը» ռազմավարական մտածողությունը զարգացնող օգտակար գործ է բոլորի համար՝ ոլորտից անկախ։ Լայն իմաստով, գիրքը նաև հաջողության հասնելու ուղիների և ռազմավարության ընտրության մասին է, որն այսօրվա ու վաղվա նորարարներին կօգնի կողմնորոշվելու և ճիշտ բիզնես մոդել ընտրելու հարցում»,- ասաց Հայկ Ստեփանյանը։

«Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ Բանկի կողմից գրքի ֆինանսավորման կարևորությանը։

Byblos

«Փողի հետ կապված տարբեր ոլորտներ տարբեր ռիսկայնություն ունեն: Բանկը ռիսկերը հավասարակշռող հիմնարկ է, և որպես կանոն՝ կոնսերվատիվ: Չէ՞ որ մյուս նժարին հաճախորդների` տարիներով հավաքած գումարներն են, նրանց երազանքների իրականացման հիմքերն են, ու, իհարկե, պետք է չափազանց զգույշ լինել: Իսկ ինչպե՞ս է նորարարությունն առնչվում բանկային գործի հետ: Իհարկե, բանկերը առաջինը կարող են օգտագործել գիտատեխնիկական զարգացման արդյունքները: Իսկ ո՞րն է Բիբլոս Բանկ Արմենիայի ամենաանվտանգ ինովացիան: Սովորել և այլոց հնարավորություն տալ սովորելու: Այս գրքի լույսընծայման փաստը վկայում է և՛ նորարարության, և՛ պատասխանատվության մասին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից Գիրք նվիրելու օրվա առթիվ անցկացված մրցույթի հաղթողները, որոնք ստացան գրքի իրենց օրինակը որպես մրցանակ։

Byblos

Նշենք նաև, որ սա Բանկի և հրատարակչության միջև առաջին համագործակցությունը չէ․ Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ա. Ռոբինսոնի «Ինչու են ձախողվում պետությունները» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը նույնպես Բիբլոս Բանկ Արմենիան է աջակցել։
Մշտապես կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:02
02 Ապրիլի 2024
Փոխվել են երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները․ ՆԳՆ–ն իրազեկում է (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, վարորդներ․ երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները փոխվել են․ ՎԻԴԵՈ
10:14
02 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
10:05
02 Ապրիլի 2024
Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ ռազմավարական որոշում է կայացրել, որ չի հանձնվելու․ ՎԻԴԵՈ
09:45
02 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
19:37
01 Ապրիլի 2024
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
17:25
01 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ կգործարկվի
14:51
01 Ապրիլի 2024
Հայաստան են ժամանել ամերիկացի ռազմական հրահանգիչներ
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն
13:07
01 Ապրիլի 2024
Երիտասարդ կհամարվի 13-ից 30 տարեկան քաղաքացին. նոր շեմ կսահմանվի
ՀՀ–ում կսահմանվի երիտասարդության նոր շեմ
13:01
01 Ապրիլի 2024
Խոստանում են օրական մինչև 20 հազար դրամ եկամուտ․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
Զգուշացե՛ք․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
11:36
01 Ապրիլի 2024
Փաշինյանը հայտարարել է, որ Քրիստոսը երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է․ Մայր Աթոռից պատասխանել են նրան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն իրեն համեմատել է Քրիստոսի հետ․ Մայր Աթոռից արձագանքել են․ ՎԻԴԵՈ
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության