#ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ
Թեստ. Արդյո՞ք, ճիշտ եք խնամում ձեր մաշկը
Մեր մաշկն ամենամեծ օրգանն է և ունի բացառիկ գործառույթներ։ Մաշկի տեսքից կարելի է դատել մարդու առողջության մասին։ Զուր չէ, որ գեղեցիկ և խնամված մաշկը միշտ եղել է առանձնահատուկ հպարտության առարկա։Մաշկի վիճակը շատ դեպքերում կախված է տարիքից, սնունդից և կենսակերպից։ Մաշկի առողջ և ծաղկուն տեսքը մշտական խնամքի արդյունք է։ Կոսմետոլոգիան մշտապես զարգանում է։ Արդյո՞ք տեղեկացված եք նոր միտումների մասին։ «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը թույլ կտա հասկանալ, թե, արդյոք, լա՞վ եք խնամում Ձեր մաշկը` ապահովելով պատշաճ և ժամանակին խնամք։