ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը ներկայացնող Մարկ Բեմալյանը հաղթանակ է տարել Նանկինում անցկացվող պատանեկան Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում։
Բեմալյանը մինչև 85 կգ քաշային կարգում առաջ է անցել բուլղարացի Կիրիլ Միլովից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Ահմեդ Ահմեդը։ -0-