Միլանի Inter-ը Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ հայերեն գրառում է կատարել (ՎԻԴԵՈ)
17.11.2025,
16:16
Միլանի Inter-ը տեսանյութ է հրապարակել՝ կից հայերեն լեզվով անդրադառնալով թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Միլանի Inter-ը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝կից հայերեն լեզվով անդրադառնալով թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Տեսանյութում ներկայացված են Մխիթարյանի խփած գոլերը «Միլանի» դարպասը։
«Դերբիներում բոլոր գոլերը հայկական գնացքի՝ Մխիթարյանի կողմից։ Հետևեք մեզ՝ ավելի շատ Հայաստանի մասին բովանդակության համար»,-գրված է Միլանի Inter-ը Facebook-ի էջում հրապարակված տեսանյութին կից։

